Բրյուսելում քննարկվել են հայկական ավիափոխադրողներին ԵՄ օդային անվտանգության ցանկից դուրս բերելու հարցերը

Բրյուսելում քննարկվել են հայկական ավիափոխադրողներին ԵՄ օդային անվտանգության ցանկից դուրս բերելու հարցերը

PanARMENIAN.Net - Հունիսի 23-ին Բրյուսելում անցկացված «Կապակցվածության օրակարգի հարթակի» մեկնարկի շրջանակում ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը Եվրոպական հանձնաժողովի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստան-ԵՄ համագործակցության խորացմանը, կապակցվածության ոլորտում համատեղ նախաձեռնությունների զարգացմանը և հայկական ավիափոխադրողների վերաբերյալ ընթացող գործընթացներին վերաբերող հարցերը։

Քննարկվել են նաև հայկական ավիափոխադրողներին Եվրոպական միության օդային անվտանգության ցանկից դուրս բերելու գործընթացին և այդ ուղղությամբ համագործակցությանը վերաբերող հարցեր:

Վահան Կոստանյանի և Եվրոպական հանձնաժողովի շարժունակության և տրանսպորտի գլխավոր տնօրինության գլխավոր տնօրենի տեղակալ Մայա Բաքրանի հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձ է կատարվել մայիսի 5-ին Երևանում անցկացված Հայաստան-ԵՄ գագաթնաժողովի արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածություններին և դրանց իրականացման ընթացքին։

Մասնավորապես քննարկվել են «Կապակցվածության գործընկերություն» փաստաթղթի տրանսպորտային բաղադրիչի իրականացմանը վերաբերող հարցերը։ Կողմերը կարևորել են կապակցվածության ոլորտում Հայաստան-ԵՄ գործընկերության հետագա խորացումը, կայուն տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացումը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի առաջմղումը։

Սայմոն Մորդյուի հետ հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են առևտրատնտեսական սահմանափակումների պայմաններում հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունների ընդլայնման նպատակով երկկողմ աշխատանքի շարունակությունն ու զարգացումը։ Անդրադարձ է կատարվել նաև ԵՄ-ի կողմից Հայաստանի կառավարությանը տրամադրված բյուջետային աջակցության կարևորությանը։

Զրուցակիցները շեշտել են բարձրաստիճան քաղաքական շփումների նշանակությունը՝ առկա օրակարգերի առաջմղման և համագործակցության նոր ուղղությունների զարգացման տեսանկյունից։

ԵՄ-ն Հայաստանին կտրամադրի 50 մլն եվրո անհապաղ օգնություն, հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը: Նա հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ քննարկելով Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ կիրառված սահմանափակումները։

Ըստ ֆոն դեր Լայենի՝ Ռուսաստանի կողմից Հայաստանից ծաղիկների ներմուծման սահմանափակումներից հետո արդեն կազմակերպվել է արտահանման նոր ուղղություն, և հունիսի 5-ին Լատվիա է հասնելու 10 հազար ծաղիկների առաջին խմբաքանակը, որին հաջորդելու են նոր առաքումներ։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---