ԵՄ-ն կաջակցի Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ուղղությունների նախապատրաստական աշխատանքներին![]() 24 հունիսի 2026 - 13:16 AMT PanARMENIAN.Net - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, Եվրոպական հանձնաժողովը և Եվրոպական ներդրումային բանկը (ԵՆԲ) ստորագրել են համատեղ մտադրությունների հուշագիր։ Փաստաթուղթը ստորագրվել է Բրյուսելում անցկացված «Կապակցվածության օրակարգի հարթակի» բարձր մակարդակի մեկնարկային միջոցառման ընթացքում: Նախաձեռնությունը նախատեսում է աջակցություն Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ռազմավարական ճանապարհային ուղղությունների նախապատրաստական աշխատանքներին։ Այս ճանապարհները նախատեսված են Հայաստանի սահմանային անցակետերը երկրի ճանապարհային ցանցին կապելու համար։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հաղորդմամբ՝ փաստաթղթով պաշտոնապես արձանագրվել է EPIC (Eastern Partnership Investment in Connectivity) նախաձեռնության շրջանակում խորհրդատվական աջակցության մեկնարկը։ Ծրագրի առաջին փուլում Եվրոպական ներդրումային բանկը կտրամադրի խորհրդատվական աջակցություն՝ անհրաժեշտ ուսումնասիրությունների շրջանակը հստակեցնելու և նշված ճանապարհային նախագծերի իրականացման համար իրագործելի լուծումներ մշակելու նպատակով։ Նշվում է, որ նախագծերը իրականացվում են ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության շրջանակում և միտված են տարածաշրջանային տրանսպորտային կապերի զարգացմանը, Հայաստանի՝ որպես վստահելի տրանսպորտային և լոգիստիկ հանգույցի դիրքի ամրապնդմանը, ինչպես նաև Եվրոպական միության Կապակցվածության օրակարգի առաջմղմանը։ Հուշագիրը ստորագրել են Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչ Ադրիենն Կիրալին, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Քրիստինե Ղալեչյանը, ինչպես նաև ՎԶԵԲ-ի և Եվրոպական ներդրումային բանկի ներկայացուցիչները։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |