ARMACAD-ը մտադիր է անմիջական շփումներ հաստատել ողջ աշխարհի հայ ուսանողների միջեւ27 հունիսի 2009 - 20:33 AMT PanARMENIAN.Net - Ակադեմիական համագործակցության եւ աջակցության հայկական ասոցիացիան (ARMACAD) աշխարհի ամենահայտնի համալսարանների ներկայացուցիչների հետ միասին նշել է կազմակերպության հիմնադրման տարեդարձը: Միջոցառմանը ներկա էին Հարվարդի համալսարանի, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հայկական ընկերակցությունների, Հարվարդի համալսարանի շրջանավարտների հայկական ընկերակցության, ուսանողական կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ ՀՀ տարբեր բուհերի դասախոսներ ու ուսանողներ: Իր ելույթում ARMACAD-ի նախագահ Խաչիկ Գեւորգյանը կարեւորեց անմիջական կապերի հաստատումը Հայաստանի ու արտերկրի համալսարանների ուսանողների միջեւ: Նա ընդգծել է, որ կազմակերպությունը հենց այդ նպատակն է հետապնդում: Հարվարդի համալսարանի հայկական ընկերակցության ներկայացուցիչ Լեսլի Նաջարյանն իր հերթին ասաց, որ ողջունում է հայաստանցի ուսանողների մուտքը Հարվարդ: «Մենք միայն ուրախ կլինենք, եթե Հարվարդի համալսարանում շատ ուսանողներ սովորեն Հայաստանից, քանի որ մեր նպատակն է մասնագետներ պատրաստել մեր Հայրենիքի համար: Մենք կօժանդակենք կրթաթոշակի, կացարանի հարցում»,-ասել է նա: ARMACAD-ի ջանքերով տարբեր հայտնի բուհերի միջեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցության մասին եւ ակադեմիական կրթության հարցերում հայ ուսանողներին օժանդակելու վերաբերյալ: Իր գործունեության ընթացքում կազմակերպությունն արդեն համագործակցություն է հաստատել տարբեր երկրների ասոցիացիաների ու համալսարնների միջեւ, իրականացրել է տարբեր նախագծեր, ակադեմիական կոնֆերանսներ է կազմակերպել, դասախոսություններ, որ ընթերցել են հայտնի հայ եւ օտարերկրյա փորձագետներ ու գիտնականներ: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |