Քուրթուլմուշ. Անկարան բարձր է գնահատում Բաքվի ու Երևանի միջև բանակցային գործընթացը![]() 24 հունիսի 2026 - 16:03 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան դրական է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող բանակցային գործընթացը և խաղաղության շուրջ արձանագրված առաջընթացը։ Այd մասին հայտարարել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշը։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նա այդ հայտարարությունն արել է Բաքվում անցկացվող Իսլամական համագործակցության կազմակերպության խորհրդարանական միության 20-րդ նստաշրջանում ունեցած ելույթի ընթացքում, գրում է Factor.am-ը: Քուրթուլմուշը նշել է, որ Անկարան ակնկալում է Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական խաղաղության հաստատում։ «Ես հույս ունեմ, որ տարածաշրջանում կհաստատվի Ադրբեջանի և Հայաստանի միջև երկարատև և անկեղծ խաղաղություն։ Հարավային Կովկասը կդառնա խաղաղության, հանգստության և կայունության տարածաշրջան»,- հայտարարել է Քուրթուլմուշը։ Նրա խոսքով՝ տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատումը կարևոր նշանակություն կունենա ինչպես Հարավային Կովկասի երկրների, այնպես էլ ավելի լայն տարածաշրջանային համագործակցության տեսանկյունից։ Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին: Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |