Մարգարիտա Սիմոնյանը կոչ է արել արգելել Փաշինյանի օգտին քվեարկածների մուտքը ՌԴ

Մարգարիտա Սիմոնյանը կոչ է արել արգելել Փաշինյանի օգտին քվեարկածների մուտքը ՌԴ

PanARMENIAN.Net - RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտարարել է, որ հնարավոր է սոցիալական ցանցերի միջոցով բացահայտել հունիսի 7-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններում վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգտին քվեարկողներին։

Նա, մասնավորապես, հայտարարել է, որ ընտրություններում Փաշինյանի օգտին քվեարկած ՀՀ քաղաքացիների մուտքը ՌԴ պետք է արգելել, գրում է Factor.am-ը:

«Ես առաջարկում եմ նրանց նույնականացնել սոցիալական ցանցերի միջոցով։ Հիմա դա շատ հեշտ է անել։ Սահմանապահները դա անում են սահմանին՝ հեշտությամբ։ Ե՛վ այստեղ, և՛ Վրաստանում։ Փորձեք գնալ Վրաստան. եթե այնտեղ Աբխազիայի կամ Օսիայի մասին ինչ-որ բան ունեք, նրանք ձեզ չեն թողնի մտնել, չէ՞։ Սոցիալական ցանցերի միջոցով նույնականացրեք այն հայերին, ովքեր աջակցում են Փաշինյանին։ Եվ վերջ, Ռուսաստանի Դաշնություն մուտքն արգելված է։ Հավերժ։ Որովհետև եթե դուք աջակցում եք Փաշինյանին, ապա աջակցում եք ռուսատյացությանը։ Եթե դուք աջակցում եք ռուսատյացությանը, ապա ատում եք Ռուսաստանը»,- հայտարարել է Սիմոնյանը։

Հունիսի 14-ին հրապարակվել են հունիսի 7-ի խորհրդարանականընտրությունների վերջնական արդյունքները։ «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է 726,819 կամ 49.7456 տոկոս, «Ուժեղ Հայաստանը»՝ 340,006 քվե կամ 23.2710 տոկոս, «Հայաստան» դաշինքը՝ 144,983 կամ 9.9231 տոկոս: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի հաղթահարել 4% անցողիկ շեմը և չի անցնում ԱԺ՝ հավաքելով 58,287 քվե կամ 3.9893%:

ՔՊ-ն կունենա 64 մանդատ (3 մանդատը կտրվի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին), «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը` 29 մանդատ (1 մանդատ կունենա ասորի ներկայացուցիչը), իսկ «Հայաստան» դաշինքը` 12 մանդատ։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---