Պարեկներին կաշառք առաջարկած 65-ամյա տղամարդը ձերբակալվել է

Պարեկներին կաշառք առաջարկած 65-ամյա տղամարդը ձերբակալվել է

PanARMENIAN.Net - Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները հունիսի 20-ին ժամը 11։15-ին Երևանի Արին Բերդի փողոցում ձերբակալել և ոստիկանության Էրեբունու բաժին են տեղափոխել «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի 65-ամյա վարորդին, հայտնում է ՆԳ նախարարությունը:

Նույն օրը ժամը 11։00-ի սահմաններում 65-ամյա տղամարդը վարչական իրավախախտումը չարձանագրելու նպատակով պարեկային ծառայողներին կաշառք էր առաջարկել։

Տղամարդը կազմված փաստաթղթերով ներկայացվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---