Ֆրանսիայում առաջին անգամ Էբոլայի դեպք է գրանցվել![]() 24 հունիսի 2026 - 18:08 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայում առաջին անգամ հաստատվել է Էբոլա վիրուսով վարակման դեպք, սակայն իշխանությունները վստահեցնում են, որ հիվանդության լայն տարածման վտանգը ցածր է։ Էբոլայի հեմոռագիկ տենդը հայտնաբերվել է բժշկի մոտ, որը մարդասիրական առաքելության շրջանակում աշխատել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում, որտեղ մայիսի կեսերից շարունակվում է հիվանդության բռնկումը, հայտնում է BBC-ն: Ֆրանսիայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ հիվանդը տեղափոխվել և մեկուսացվել է մասնագիտացված բուժհաստատությունում։ Գերատեսչությունը նաև ընդգծել է, որ նա մեկուսացվել է դեռևս մինչև վիրուսի առկայության վերջնական հաստատումը։ Մինչ այս Ֆրանսիայի տարածքում Էբոլայի դեպքեր չեն արձանագրվել։ Թեև 2014 թվականին երկիր էին տեղափոխվել երկու վարակված ֆրանսիացիներ, նրանց մոտ հիվանդությունը հաստատվել էր դեռ Աֆրիկայում։ Այս տարվա մայիսին Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում վարակված ամերիկացի բժիշկը բուժման նպատակով տեղափոխվել էր Գերմանիա։ Հաղորդվել է, որ նա դուրս է գրվել մայիսի 30-ին, և այդ ժամանակից ի վեր նրա արյան մեջ վիրուս չի հայտնաբերվել։ Ֆրանսիայի առողջապահության նախարարությունը նշել է, որ մասնագետները պարզում են, թե ում հետ է շփվել վարակված բժիշկը։ Միաժամանակ շեշտվել է, որ բնակչության շրջանում հիվանդության տարածման հավանականությունը ցածր է։ Չնայած Էբոլան համարվում է ծանր և բարձր մահացությամբ հիվանդություն, դրա փոխանցումը տեղի չի ունենում այնքան հեշտ, որքան որոշ այլ վարակների դեպքում։ Վիրուսը փոխանցվում է հիվանդի արյան, քրտինքի, մեզի կամ այլ կենսաբանական հեղուկների հետ անմիջական շփման միջոցով։ Միևնույն ժամանակ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում դեռևս չի հաջողվել զսպել հիվանդության տարածումը։ Հաստատված դեպքերի թիվն արդեն գերազանցել է հազարը, ինչը ավելի բարձր ցուցանիշ է, քան հիվանդության նախորդ խոշոր բռնկումների առաջին ամիսների ընթացքում Գվինեայում, Սիեռա Լեոնեում, Լիբերիայում և Կոնգոյում։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ հիվանդության այս տարբերակի դեմ պատվաստանյութ դեռևս չկա։ Վերջին հինգ շաբաթվա ընթացքում, որի ընթացքում պաշտոնապես արձանագրվել է վիրուսի տարածումը, մահացել է 267 մարդ։ Մասնագետները ենթադրում են, որ հիվանդությունը որոշ ժամանակ շրջանառվել է նաև մինչև պաշտոնական գրանցումը։ Հիվանդության վերահսկումը բարդանում է նրանով, որ հիմնական օջախները գտնվում են Կոնգոյի երեք նահանգներում, որոնք վերահսկվում են ապստամբ խմբավորումների կողմից։ Այդ շրջաններում առկա է բուժանձնակազմի, դեղամիջոցների և հիվանդների մեկուսացման համար նախատեսված պայմանների պակաս։ Էբոլայի տարածման մասին հայտնել է նաև Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությանը հարևան Ուգանդան։ ԱՀԿ-ի տվյալներով՝ այնտեղ վարակվածների թիվը հասել է 20-ի, իսկ մահացածներինը՝ երկուսի։ Photo. AFP Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |