Վարդաշենի շենքերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով 12 քաղաքացի է տարհանվել![]() 25 հունիսի 2026 - 10:21 AMT PanARMENIAN.Net - Վարդաշենի շենքերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով 12 քաղաքացի է տարհանվել, 1 անձ բուժօգնության է դիմել: Հունիսի 24-ին՝ ժամը 19։45-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վարդաշեն 6-րդ փողոցի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է շենքի 4-րդ հարկի բնակարաններից եկում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։16-ին, մարվել՝ 20։26-ին: Այրվել են բնակարանի երկու սենյակները՝ գույքով (մոտ 50 քմ)։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |