Մոդի․ ՀՀ-ն ու Հնդկաստանը կխորացնեն համագործակցությունը պաշտպանական ոլորտում

Մոդի․ ՀՀ-ն ու Հնդկաստանը կխորացնեն համագործակցությունը պաշտպանական ոլորտում

PanARMENIAN.Net - Հայաստանի ու Հնդկաստանի վարչապետները հունիսի 24-ին տեղի ունեցած հեռախոսազրույցում վերահաստատել են հանձնառությունը խորացնելու երկու երկրների համագործակցությունը տարբեր, այդ թվում՝ պաշտպանական ոլորտում։ Այդ մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին:

Հնդկաստանի վարչապետը նաև նշել է, որ շնորհավորել է Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում արդյունքների համար։

«Մենք վերահաստատեցինք մեր ընդհանուր հանձնառությունը՝ հետագայում ևս ամրապնդելու մեր ջերմ և բազմակողմանի գործընկերությունը առանցքային ոլորտներում, ներառյալ առևտուրը, պաշտպանությունը, տեխնոլոգիաները և մարդկանց միջև կապերը: Ակնկալում ենք սերտ համագործակցություն Հնդկաստանի և Հայաստանի հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու համար»,- գրել է Մոդին։

Ավելի վաղ կառավարության մամուլի շառայությունը հայտնել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ և քննարկել Հայաստան-Հնդկաստան օրակարգի մի շարք ուղղություններով հարաբերությունների հետագա խորացմանը միտված քայլերը։

«Կարևորվել է քաղաքական երկխոսության ակտիվացումը, ինչպես նաև համագործակցության ընդլայնումը՝ տնտեսության, բարձր տեխնոլոգիաների, կրթության, մշակույթի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում»,– ասվում էր հաղորդագրության մեջ։

Հայաստանն ու Հնդկաստանը կնքել են մոտ 1․5 մլրդ դոլարռազմատեխնիկական համաձայնագրեր, որի շրջանակում ՀՀ-ն ստացել է հնդկական արտադրության հրետանային համալիրներ, ՀՕՊ համակարգեր:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---