Երևանում բացվել է ընտանի շների համար 13-րդ զբոսայգին![]() 25 հունիսի 2026 - 11:27 AMT PanARMENIAN.Net - Երևանում բացվել է ընտանի շների համար 13-րդ զբոսայգին՝ այն գտնվում է Աջափնյակում: Աջափնյակ վարչական շրջանի Նազարբեկյան թաղամասում բացվել է ևս մեկ առանձնացված զբոսայգի, որն ապահովված է շների զբոսանքը պատշաճ կազմակերպելու համար անհրաժեշտ բոլոր պայմաններով: Երևանի քաղաքապետարանի «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրեն Հարություն Առաքելյանն ասել է, որ զոսայգին ունի առանձնացված հատվածներ մեծ և փոքր կենդանիների համար: Նա հորդորել է կենդանիների զբոսանքն ապահովել՝ չվնասելով համայնքային գույքը։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |