Էդգար Ղազարյան․ Պաշտոնից ազատելու միակ պատճառն իմ քույրը լինելու հանգամանքն է

Էդգար Ղազարյան․ Պաշտոնից ազատելու միակ պատճառն իմ քույրը լինելու հանգամանքն է

PanARMENIAN.Net - «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Էդգար Ղազարյանը հայտարարել է, որ իր ընտանիքի նկատմամբ «քաղաքական բռնաճնշումները շարունակվում են»: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում:

Նա նշել է, որ հունիսի 8-ին առողջապահության նախարարության ցուցումով իր հարազատ քրոջը՝ Լիլիթ Ղազարյանին պաշտոնից ազատվելու պահանջ է ներկայացվել։ Ազատման դիմում գրելուց հրաժարվելուց հետո, նրան հեռացրել են աշխատանքից:

«Ճակատագրի հեգնանքով այդ որոշումը կայացվել է արցախցի, Արցախի Հանրապետության առողջապահության նախկին նախարար, Դեղերի փորձագիտական կենտրոնի ներկա տնօրեն Արայիկ Բաղրյանի միջոցով։

Քույրիկս արդեն 30 տարուց ավելի աշխատում է այդ կենտրոնում, իսկ վերջին՝ 22 տարին պաշտոնավարում է փոխտնօրենի պաշտոնում։ Նա Հայաստանում դեղերի կարգավորման ոլորտի եզակի մասնագետներից մեկն է, դեղագործական գիտությունների թեկնածու, Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետ․․․

Լիլիթ Ղազարյանին պաշտոնից ազատելու միակ պատճառը իմ քույրը լինելու հանգամանքն է, այն դեպքում, երբ նա ցուցաբերել է քաղաքական զսպվածություն և որևէ հրապարակային կամ հանրային խոսքով հանդես չի եկել։

Գալու է անարժան, անվաստակների հատուցման և արդարության վերականգնման ժամանակը։ Որոշ մարդիկ պետք է մտածեն այն օրվա մասին, երբ իրենց ոչ թե աշխատանքից ազատելու են, այլ դուրս են շպրտելու և հաջորդ գտնվելու վայրը կարող է լինել միայն «Աբովյան» հիմնարկը»,- գրել է Ղազարյանը։

 Ուշագրավ
---