Փաշինյանը՝ ՄԻԵԴ վճռի մասին․ Ես Հայաստանի ու Ադրբեջանի քայլերի միջև հավասարության նշան չեմ դրել![]() 25 հունիսի 2026 - 13:50 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցում հայտարարել է, որ երբեք Հայաստանի և Ադրբեջանի գործողությունների միջև հավասարության նշան չի դրել՝ անդրադառնալով մայոր Թորոյանի գործով ՄԻԵԴ դատարանի վճռին, հայտնում է «Փաստինֆոն»: ՄԻԵԴ վճռով դատարանը արձանագրել է, որ Ադրբեջանը սանձազերծել և իրականացրել է պատերազմական հանցագործություն՝ հարձակվելով Արցախի վրա։ Լրագրողը հիշեցրել է նաև Փաշինյանի ավելի վաղ արած հայտարարությունը, ըստ որի՝ ինքը չի բարձրացնելու այդ հարցերը, քանի որ «սուրը երկու սայր ունի», այն դեպքում, երբ հայկական կողմի վերաբերյալ նման դատական ակտ գոյություն չունի։ «Ինչպես եք հավասարության նշան դնում հայկական ու ադրբեջանական գործողությունների միջև, պատրաստվո՞ւմ եք այդ պետական հանցագործներին կանչել պատասխանատվության»,-հարցրել է լրագրողը։ Փաշինյանը պատասխանել է. «Հավասարության նշան դրել է «Կալուգացի օլիգարխը», ով 44-օրյայի ժամանակ կոչով էր հանդես գալիս Հայաստաին և Ադրբեջանին։ Իմ ասածն այն է, որ խաղաղություն է հաստատված և խաղաղության նկատմամաբ պետք է հոգ տանել, հակառակ դեպքում, այդ խաղաղությունը կարելի է հեշտ ջախջախել»։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հունիսի 18-ին հրապարակել է «Վ․ Թ․ և մյուսներն ընդդեմ Ադրբեջանի» գործով վճիռը: Գործը վերաբերում է 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ուժերի կողմից վիրավորման հետևանքով շարքից դուրս եկած հայ զինծառայող Հ․ Թ․-ի խոշտանգման և գլխատման միջոցով սպանության դեպքին։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռից հետո Ադրբեջանը բողոքի նոտա է հղել ՄԻԵԴ-ին՝ Հայաստանի օգտին կայացված որոշման առնչությամբ։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |