Փաստաբան. Միքայել սրբազանի գործն ընդհանրապես դատարանում չպետք է լիներ![]() 25 հունիսի 2026 - 15:54 AMT PanARMENIAN.Net - Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպան Մարինե Ֆարմանյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ եթե քրեադատավարական ընթացակարգերի տեսանկյունից նայենք, այս գործըն ընդհանրապես դատարանում չպետք է լիներ։ «Պրակտիկայում լինում են դեպքեր, երբ դատարանը հեռանում է առանձին սենյակ, չի կարող հստակ ժամանակահատված ասել, թե երբ կկայացնի որոշում ու կհրապարակի»,- ասել է փաստաբանը՝ մեկնաբանելով վերաքննիչ քրեական դատարանի հայտարարությունը, ըստ որի՝ «հեռանում է առանձին սենյակ որոշում կայացնելու, որը կհրապարակվի պատրաստ լինելու պես», հայտնում է Panorama.am-ը: Ֆարմանյանի խոսքով՝ դատարանի այս գործողությունն իրավաչափ է, և այժմ պետք է սպասել որոշմանը։ Նա նշել է, որ դատարանը նախապես պաշտպանական թիմին կտեղեկացնի որոշման հրապարակման ժամի մասին։ «Եթե քրեադատավարական ընթացակարգերի տեսանկյունից նայենք, այս գործըն ընդհանրապես դատարանում չպետք է լիներ։ Պաշտպանական թիմը բազմիցս ասել է, որ սա քաղաքական հետապնդում է իր բոլոր խախտումների առկայությամբ։ Ինչ որոշում կկայացանի, չենք կարող կանխատեսել, բայց դատարանը կամ պետք է բեկանի առաջին ատյանի դատավճիռը, կայացնի արդարացման դատական ակտ, կամ նյութաիրավական դատավարական իրավունքների խախտումներ արձանագրի և, ենթադրենք, բեկանի և ուղարկի ըստ ընդդատության քննելու, կամ փոփոխի դատական ակտը։ Բազմաթիվ իրավիճակներ կան, միայն կարելի է հստակորեն արձանագրել, որ սա բացահայտ քաղաքական հետապնդում, տարր պարունակող գործ է իր բազմաթիվ խախտումներով»,- ասել է Ֆարմանյանը։ Նա նաև նշել է, որ, իր գնահատմամբ, գործող իշխանությունները դատական համակարգի և իրավապահ մարմինների աշխատանքը համապատասխանեցնում են իրենց քաղաքական նպատակներին, իսկ վերաքննիչ դատարանից, ըստ նրա, պահանջվում է մեծ համարձակություն՝ արդար որոշում կայացնելու համար։ Վերաքննիչ քրեական դատարանը (դատավորներ՝ Է. Մանասյան, Ն. Հովակիմյան և Վ. Մարգարյան) հայտարարել է, որ հեռացել է խորհրդակցական սենյակ՝ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով որոշում կայացնելու համար։ Պաշտպանական կողմը պահանջել է ամբողջությամբ բեկանել առաջին ատյանի դատավոր Արմինե Մելիքսեթյանի կայացրած դատավճիռը և ընդունել նոր դատական ակտ՝ ճանաչելով և հռչակելով Միքայել Աջապահյանի անմեղությունը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |