Նախորդ տարվա մայիսի համեմատ ՏԱՑ-ն աճել է 11․7%-ով, արտահանումը կրճատվել է 11.5%-ով![]() 25 հունիսի 2026 - 16:00 AMT PanARMENIAN.Net - 2026 թվականի մայիսին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) հավելաճը կազմել է 11.7%, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 9.9%։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսության հիմնական ճյուղերում արձանագրվել են հետևյալ փոփոխությունները՝ շինարարության ոլորտում՝ 27.1% աճ, ծառայությունների ոլորտում՝ 14.7% աճ, արդյունաբերությունում՝ 9.5% աճ, իսկ առևտրի շրջանառությունը մնացել է անփոփոխ։ 2026 թվականի մայիսին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը նվազել է 5.3%-ով։ Արտահանման ծավալները կրճատվել են 11.5%-ով, իսկ ներմուծումը՝ 1.6%-ով, հայտնում է ՀՀ կառավարությունը։ Նույն ժամանակահատվածում Հայաստանի սպառողական շուկայում գնաճը կազմել է 4.2%, հայտնում են ՀՀ կառավարությունից։ Ռուսաստանը սահմանափակումներ է կիրառել հայկական արտադրանքի ներմուծման նկատմամբ։ Մասնավորապես, արգելվել է Հայաստանից «Ջերմուկ» հանքային ջրերի, ծաղիկների, ինչպես նաև որոշ ալկոհոլային խմիչքների ներմուծումը։ Սահմանափակումներ են կիրառվել նաև գյուղատնտեսական մի շարք ապրանքների, այդ թվում՝ լոլիկի, վարունգի և ելակի ներմուծման նկատմամբ։ ՌԴ-նհունիսի 2-իցսահմանափակում է ՀՀ-ից կեռասի, ծիրանի, դեղձի, սալորի, խաղողիև այլ կորիզավոր մրգերիներմուծումը, ինչպես նաև տարանցումը ԵԱՏՄ մյուս երկրներ: Հունիսի 3-ից ՌԴ-ն սահմանափակել էՀայաստանից ծագող և արտահանվող սմբուկի, կարտոֆիլի և չրերի ներմուծմաննկատմամբ։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |