Վարչապետ. Կոնսերվատորիայի դիմացի այգին վերադարձվել է համայնքին![]() 25 հունիսի 2026 - 16:24 AMT PanARMENIAN.Net - Կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Երևանի քաղաքապետը նախընտրական քարոզարշավի ընթացքում ուղիղ եթերում հայտնել է՝ բանակցությունների արդյունքում Կոնսերվատորիայի դիմացի այգին վերադարձվել է համայնքին։ «Նախընտրական քարոզարշավի ժամանակ Երևանի քաղաքապետն ուղիղ եթերում տեղեկացրեց, որ բանակցությունների արդյունքում Կոնսերվատորիայի դիմացի այգին վերադարձվել է համայնքին։ Այսպիսի դեպքեր ունենք բոլոր համայնքներում»,-հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայտնում է Radar Armenia-ն: Նա հավելել է, որ միլիարդների ունեցվածք է վերադարձվել ՀՀ-ին։ Հրապարակման մեջ նշվում է, որ այգին վերադարձվել է համայնքին դատարանի որոշման արդյունքում, «վարչապետը հավանաբար շփոթել է դեպքը»։ Նշված այգին վարձակալից վերցնելու և քաղաքապետարանին հանձնելու դատական գործընթացը, անցնելով բոլոր ատյաններով, տևել է մոտ երկու տարի և ավարտին է հասցվել 2025-ի հոկտեմբերին: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |