Աճեմօղլուն` Փաշինյանի հրավերի մասին․ Ամեն ինչ շատ բարդ է

Աճեմօղլուն` Փաշինյանի հրավերի մասին․ Ամեն ինչ շատ բարդ է

PanARMENIAN.Net - Ամերիկահայ տնտեսագետ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Տարոն Աճեմօղլուն հրաժարվել է մեկնաբանել վարչապետ Նիկոլ Փաշինյանի տարիներ առաջ իրեն ուղղված հրավերը՝ մասնակցելու Հայաստանի տնտեսական զարգացմանն աջակցելու գործընթացին։

Փաշինյանը դեռևս 2018 թվականին հայտարարել էր, որ Աճեմօղլուին հրավիրել է օգնելու երկրի տնտեսական վերականգնման և զարգացման գործում, սակայն տնտեսագետը Հայաստան չի ժամանել։

«Ամեն ինչ բավականին բարդ է, ուստի եկեք անցնենք հաջորդ հարցին», – ասել է հայտնի տնտեսագետը Ղազախստանում Եվրասիական զարգացման բանկի բիզնես ֆորումի շրջանակում լրագրողների հետ զրույցում, հայտնում է Sputnik Արմենիան:

Անդրադառնալով Հայաստանի տնտեսությանը՝ Աճեմօղլուն նշել է, որ, ի տարբերություն, օրինակ, Կենտրոնական Ասիայի մի շարք երկրների, Հայաստանը հարուստ բնական պաշարներ չունի, ուստի նրա համեմատական առավելությունները պետք է ձևավորվեն այլ ուղղություններով։

«Կարծում եմ, որ թվային փոխակերպումն է նոր հնարավորություններ ստեղծում Հայաստանի համար։ Սակայն այն փաստը, որ այն շատ փոքր երկիր է՝ սահմանափակ ներքին պահանջարկով և մեկուսացված իր բնական շուկաներից, որոշակի դժվարություններ է ստեղծում», – ասել է տնտեսագետը։

Տարոն Աճեմօղլուն ծնվել է Ստամբուլում։ Լոնդոնի տնտեսագիտության դպրոցն ավարտելուց հետո նա աշխատանքի է անցել Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---