ԲԴԽ-ն դադարեցրել է դատավոր Գիվի Հովհաննիսյանի լիազորությունները

ԲԴԽ-ն դադարեցրել է դատավոր Գիվի Հովհաննիսյանի լիազորությունները

PanARMENIAN.Net - Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ դատավոր Գիվի Հովհաննիսյանի լիազորությունները դադարեցվել են էական կարգապահական խախտման հիմքով։

ԲԴԽ-ն Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Գիվի Հովհաննիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշում է կայացրել արդարադատության նախարարի պարտականությունները կատարողի միջնորդության հիման վրա, հայտնում է Panorama.am-ը:

Մեկ այլ որոշմամբ՝ դատավորներ Արմեն Վարոսյանին և Աննա Արզումանյանին հայտարարվել է նկատողություն, Գագիկ Հարությունյանին՝ խիստ նկատողություն:

«Փաստինֆո»-ն գրել էր, որ Գիվի Հովհաննիսյանի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել էր ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հաղորդման հիման վրա։ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ բացակայելու արգելք միջնորդությունը մերժելուց հետո իրավապահները խուզարկել էին դատավոր Գիվի Հովհաննիսյանի նախկին աշխատակիցներից մեկի բնակարանը, ընդ որում, քրեական վարույթը նախաձեռնելուց ամիսներ անց միայն։

Քրեական վարույթը նախաձեռնվել է ՀՀ ՔՕ 441-րդ հոդվածով՝ հայտարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից հայտարարագրում կեղծ տվյալ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելը։ Ըստ վարույթի՝ օպերատիվ տվյալներ են եղել, որ Գիվի Հովհաննիսյանն իր օգնականի հետ է բնակվել, սակայն այդ հանգամանքը թաքցրել է։ Հետագայում քրեական վարույթը կարճվել է, սակայն Վարդապետյանը դիմել է ԱՆ՝ պահանջելով կարգապահական վարույթ հարուցել։

 Ուշագրավ
---