Ավարտվել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժությունը

Ավարտվել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժությունը

PanARMENIAN.Net - Հունիսի 25-ին «Զառ» ուսումնական կենտրոնում անցկացվել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության փակման հանդիսավոր արարողությունը։ Զորավարժության ղեկավար կազմը շնորհակալություն է հայտնել անձնակազմին՝ արդյունավետ համագործակցության, մասնագիտական բարձր պատրաստվածության և վարժանքների հաջող անցկացման համար։

Արարողության ընթացքում իրականացվել է նաև զորավարժության մասնակիցների պարգևատրումը։

Հունիսի 17-25-ը Հայաստանում անցկացված «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության նպատակն է եղել բարձրացնել միջազգային խաղաղապահ առաքելություններում ներգրավված ստորաբաժանումների փոխգործակցության մակարդակը, կատարելագործել համատեղ գործողությունների կազմակերպումը և ամրապնդել գործընկեր երկրների միջև համագործակցությունը։

Հայաստանում անցկացվող «Արծիվ գործընկեր 2026» զորավարժության ընթացքին հետևել են Հայաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Հունաստանի քաղաքացիական առաջնորդներն ու բարձրաստիճան զինվորականները, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա պետությունների ռազմական կցորդներն ու ներկայացուցիչները:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---