Ռուսաստանը սահմանափակել է ՀՀ-ից ձկնային արտադրանքի բոլոր մատակարարումները![]() 26 հունիսի 2026 - 11:24 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը ընդլայնել է Հայաստանից ձկնային արտադրանքի մատակարարումների նկատմամբ կիրառվող սահմանափակումները՝ մինչև նախկինում արձանագրված խախտումների վերացումը՝ ժամանակավորապես կասեցնելով ևս երկու հայկական ձեռնարկության արտադրանքի սերտիֆիկացումը։ Այդ մասին հայտնել են «Ռոսսելխոզնադզորից»,-գրում է ՏԱՍՍ-ը: Արդյունքում կասեցվել են Հայաստանից ամբողջ ձկնային արտադրանքի մատակարարումները։ Գերատեսչությունից հիշեցրել են, որ ավելի վաղ, համակարգային խախտումների արդյունքներով, «Ռոսսելխոզնադզորը» հայկական կողմին խնդրել էր ժամանակավորապես դադարեցնել ամբողջ ձկնային արտադրանքի սերտիֆիկացումը՝ բացառությամբ այն ձեռնարկությունների, որոնք անմիջականորեն մասնակցել են ստուգմանը՝ «ՄՖ Էքսպորտ» ՍՊԸ-ն և «Ինվեստ պլյուս» ՍՊԸ-ն։ Այդ ընկերությունների նկատմամբ կիրառվել էր ուժեղացված լաբորատոր հսկողության ռեժիմ։ «Այնուհետև, նյութերի վերլուծության ընթացքում, պատրաստվել է նախնական հաշվետվություն, և մինչև հայտնաբերված խախտումների վերացումն ու անհրաժեշտ հաստատող նյութերի ներկայացումը որոշում է կայացվել ժամանակավորապես կասեցնել նշված ձեռնարկությունների արտադրանքի սերտիֆիկացումը»,– հայտնել են «Ռոսսելխոզնադզորից»։ Գերատեսչությունում նաև ընդգծել են, որ շարունակում են համագործակցել հայկական կողմի հետ՝ ռուսական շուկա մատակարարվող ձկան և ձկնային արտադրանքի անվտանգության ապահովման ուղղությամբ։ Ռուսաստանը սահմանափակումներ է կիրառել հայկական արտադրանքի ներմուծման նկատմամբ։ Մասնավորապես, արգելվել է Հայաստանից «Ջերմուկ» հանքային ջրերի, ծաղիկների, ինչպես նաև որոշ ալկոհոլային խմիչքների ներմուծումը։ Սահմանափակումներ են կիրառվել նաև գյուղատնտեսական մի շարք ապրանքների, այդ թվում՝ լոլիկի, վարունգի և ելակի ներմուծման նկատմամբ։ ՌԴ-նհունիսի 2-իցսահմանափակում է ՀՀ-ից կեռասի, ծիրանի, դեղձի, սալորի, խաղողիև այլ կորիզավոր մրգերիներմուծումը, ինչպես նաև տարանցումը ԵԱՏՄ մյուս երկրներ: Հունիսի 3-ից ՌԴ-ն սահմանափակել էՀայաստանից ծագող և արտահանվող սմբուկի, կարտոֆիլի և չրերի ներմուծմաննկատմամբ։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |