Իսրայելի ԱԳ նախարարը Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձև կներկայացնի![]() 26 հունիսի 2026 - 12:13 AMT PanARMENIAN.Net - Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը հայտարարել է, որ Իսրայելի կառավարությանը Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձև կներկայացնի։ Այդ մասին նա գրել է X-ի իր միկրոբլոգում: «Իսրայելի կառավարության հաջորդ նիստին ես կներկայացնեմ Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման բանաձևի նախագիծ: Օսմանյան կայսրության վերջին տարիներին հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանության ճանաչումը և՛ բարոյական, և՛ պատմական պարտականություն է։ Մենք պետք է նաև վճռականորեն դատապարտենք պատմական ճշմարտության ցանկացած ժխտում, նվազեցում կամ աղավաղում »,- գրել է Սաարը։ Բանաձևը հետագայում կներկայացվի Քնեսեթ և կդրվի քվեարկության: Վարչապետ Բենիամին Նեթանյահուն 2025 թվականի օգոստոսին հայտարարել էր, որ ճանաչում է Հայոց ցեղասպանության փաստը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |