ՍԴ-ն չի բավարարել ԴՕԿ-ի միջնորդությունը․ Ընտրությունների գործը կմնա միավորված վարույթում![]() 26 հունիսի 2026 - 12:34 AMT PanARMENIAN.Net - Սահմանադրական դատարանը հունիսի 25-ին աշխատակարգային որոշում է ընդունել հունիսի 7-ի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի վերաբերյալ՝ մերժելով ԴՕԿ-ի միջնորդությունը: «Դեմոկրատիա Օրենք Կարգապահություն» կուսակցության ներկայացուցիչը միջնորդել է դատարանին միավորված վարույթից առանձնացնել և առանձին սահմանադրական վարույթով քննել Սահմանադրական դատարան ներկայացված իրենց դիմումը, հայտնում է Factor.am-ը: Դատարանը մերժել է նշված միջնորդությունը, քանի որ ինչպես «Դեմոկրատիա Օրենք Կարգապահություն» կուսակցության, այնպես էլ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի, «Միասնության թևեր» կուսակցության, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցության, «Հայաստան» կուսակցությունների դաշինքի և «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցության դիմումները վերաբերում են նույն հարցին։ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը պահանջում է անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները և անցկացնել ընտրությունների երկրորդ փուլ։ «Հայաստան» դաշինքը միայն պահանջում է անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները պնդում են, որ չեն հաղթահարել անցողիկ շեմը, քանի որ երեք ընտրատեղամասերում քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվել և ԿԸՀ-ն վերաքվեարկություն կազմակերպելու որոշում չի կայացրել։ Դատարանն աշխատակարգային որոշումներով արձանագրել է, որ դատավորներ Վլադիմիր Վարդանյանը և Արտակ Զեյնալյանը կանխակալ վերաբերմունք ունեն որպես կողմ հանդես եկող անձի, նրա ներկայացուցչի, դատավարության այլ մասնակիցների նկատմամբ։ Նրանք չեն մասնակցում գործի քննությանը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |