Սիմոնյանը դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին

Սիմոնյանը դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին

PanARMENIAN.Net - ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հաղթել է առաջին ատյանի դատարանում քննված գործով, որը հարուցվել է Ռոբերտ Քոչարյանի ներկայացրած հայցի հիման վրա։

Քոչարյանը դատի էր տվել Սիմոնյանին՝ պնդելով, թե վերջինս արատավորել է իր արժանապատվությունն ու բարի համբավը։

Դատարանը եզրակացրել է, որ Ազգային ժողովի նախագահի խոսքում որևէ զրպարտություն կամ վիրավորանք առկա չի եղել, հայտնում է Radar Armenia-ն:

ԱԺ նախագահը 2025թ. հունիսի 14-ին Ֆեյսբուքի իր էջում հայտարարել էր. «Ռոբերտ Քոչարյանն ինձ և Նիկոլ Փաշինյանին դատի է տվել, պատկերացնո՞ւմ եք: Ոչ թե անվտանգության աշխատակիցները տարել են և այնքան ծեծել, որ մահանամ, ոչ թե դիպուկահարներ են եկել և կրակել վրաս, ոչ թե զինված նախկին դաշնակցականներ են ներխուժել ԱԺ դահլիճ և գնդակահարել ինձ, այլ դիմել է դատարան՝ իր բարի համբավը վերականգնելու համար: Մարդը խաբար չի, որ ոչ մի դատարան չի կարող այն համբավը, որն ինքն ունի, փոխել: Հետո էլ կասեք՝ բան չի փոխվել Հայաստանում: Ենթադրում եմ՝ Քոչարյանի նուրբ ներաշխարհն ընկճվել է հենց այս տեսանյութում արտահայտած մտքերիցս: Զարմանալի է՝ ինչո՞ւ չի դիմել դատարան, երբ ասել եմ, որ ինքը շպիոնի կարգավիճակ ունեցող մեկն է և անգրագետ է: Դրա հետ համաձա՞յն է))) Արի է, արիիի...»։

Քոչարյանն այս հայտարարությունների վերաբերյալ դիմել էր դատարան։

 Ուշագրավ
---