Թեհրանում ձերբակալվել են բրիտանական դեսպանատան աշխատակիցները29 հունիսի 2009 - 11:57 AMT PanARMENIAN.Net - Բրիտանական դեսպանատան 8 իրանցի աշխատակիցներ ձերբակալվել են: Ինչպես հաղորդում է Fars գործակալությունը, «նրանք զգալի դեր կատարեցին նախագահական ընտրություններից հետո ապստամբությունների կազմակերպման հարցում»: Բրիտանական դեսպանատան աշխատակիցների ձերբակալությունը հաջորդեց այն շաբաթին, երբ Իրանի իշխանությունները մեղադրում էին Բրիտանիային ու մյուս արեւմտյան երկրներին Իրանի ներքին գործերին միջամտելու ու ապստամբություն կազմակերպելու մեջ: Իսլամական հանրապետության հոգեւոր առաջնորդ այաթոլլա Համենեին Բրիտանիան անվանել է «Իրանի ամենանենգ թշնամին»: Անցած շաբաթ Իրանն արտաքսեց երկրից բրիտանական դիվանագիտական առաքելության աշխատակիցներին, ի պատասխան բրիտանացիները արտաքսեցին երկու իրանցի դիվանագետների: Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեւիդ Միլիբենդը պահանջել է անհապաղ ազատ արձակել իր ենթականերին իրանական բանտից: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |