ՍԴ-ն միաձայն ընդունեց աշխատակարգը․ Սաֆարյանն ու Խաչատուրյանը կմասնակցեն վիճարկման գործի քննությանը![]() 26 հունիսի 2026 - 15:36 AMT PanARMENIAN.Net - Սահմանադրական դատարանը միաձայն ընդունել է ՍԴ-ում հունիսի 7-ին կայացած Ազգային ժողովի հերթական ընտրությունների արդյունքները վիճարկող յոթ քաղաքական ուժերի դիմումների հիման վրա միացված գործի քննության աշխատակարգը.։ Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սեդա Սաֆարյանի և Դավիթ Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը: Սահմանադրական դատարանի դատավորներից ոչ մեկը տվյալ գործով նրանց մասնակցության անհնարինության հարց չի բարձրացրել, իսկ ՍԴ նախագահ Արման Դիլանյանը, ելնելով այդ հանգամանքից, հայտարարել է, որ տվյալ հարցը սպառված է։, հայտնում է Panorama.am-ը: «Բոլոր այն հանգամանքները, որոնք այստեղ նշվեցին, մանրակրկիտ քննարկման առարկա են հանդիսացել ՍԴ-ում։ Սահմանադրական դատարանաի աշխատակարգային նիստի ընթացքում շատ ավելի հանգամանքներ են քննարկվել, քան այստեղ քննարկվեց։ Այն հանգամանքները, որ նույնական են դատավոր Վարդանյանի, դատավոր Զեյնալյանի, և դատավոր Սաֆարյանի, նույնական չեն, գրեթե ոչ մի առումով չեն համընկնում, գուցե ընդհանուր՝ առնչվածությունը քաղաքականության հետ»,- ասել է Դիլանյանը։ ՍԴ-ն մերժել է նաև Արամ Օրբելյանի՝ ՍԴ կազմը ոչ իրավազոր ճանաչելու մասին միջնորդությունը։ Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը հայտարարել է, որ դատական օրվա տևողության հետ կապված այսօր և վաղը շատ բան է որոշվելու, եթե հնարավոր լինի ողջամիտ ակնկալիքով հստակեցնել, թե երբ կավարտվի դատաքննությունը։ Ամփոփելով հնչած առաջարկները՝ նա նշել է, որ դիմող կողմերը պատասխանողին հարցեր կտան առանձին փուլում։ Նրա խոսքով՝ դիմող կողմի բացատրությունների տևողության վերաբերյալ սահմանափակում չի լինելու, մոտեցումը խիստ և ձևական չէ, և բացատրություն ներկայացնողին հնարավորություն է տրվելու ավարտել խոսքը։ Դիլանյանը նշել է, որ առկա է համաձայնություն ԲՀԿ-ի բացատրությունների հերթականությունը փոխելու և այն վերջ տեղափոխելու վերաբերյալ։ Նշելով, որ ՍԴ-ն գործը քննելու է նաև շաբաթ և կիրակի օրերին, Արման Դիլանյանը հիշեցրել է, որ դատաքննության ավարտից հետո Սահմանադրական դատարանը պետք է հեռանա աշխատասենյակ՝ որոշում կայացնելու, և ընդգծել է, որ դրա համար ընդամենը ութ օր ունեն։ Արձագանքելով դիմող կողմի դիտարկմանը, թե կիրակի օրը Սուրբ և անմահ պատարագ է, նա նշել է, որ շաբաթ օրը հարցը կրկին կդիտարկեն և հավելել է. «Խնդրում եմ որևէ կերպ չբացառել, որ կիրակի օրն էլ նիստ կունենանք»։ ՍԴ աշխատակարգային որոշումների համաձայն՝ ՍԴ դատավորներ Արտակ Զեյնալյանն ու Վլադիմիր Վարդանյանը չեն մասնակցում Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը։ Դատավորներ Սեդա Սաֆարյանի և Դավիթ Խաչատուրյանի վերաբերյալ նման պահանջ ևս ներկայացվել էր։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |