Ալխաս Ղազարյանն առաջադրվել է ԱԺ փոխնախագահի պաշտոնում

Ալխաս Ղազարյանն առաջադրվել է ԱԺ փոխնախագահի պաշտոնում

PanARMENIAN.Net - ԱԺ փոխնախագահի պաշտոնի թեկնածուների թվում ընդգրկվել է նաև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը։ Նա հաստատել է տեղեկությունը և նշել, որ արդեն առաջադրվել է, հայտնում է Factor.am-ը:

Առաջադրման մասին է հայտարարել նաև Վահագն Ալեքսանյանը։ ԱԺ փոխնախագահների երկու պաշտոնի քվոտան պատկանում է ՔՊ-ին, իսկ մյուսը՝ ընդդիմությանը։ Փոխնախագահների թեկնածությունները հաստատելու է ՔՊ վարչությունը։

ԱԺ նախագահի պաշտոնում հաստատվել է Ռուբեն Ռուբինյանի թեկնածությունը։

Հունիսի 14-ին հրապարակվել են հունիսի 7-ի խորհրդարանականընտրությունների վերջնական արդյունքները։ «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է 726,819 կամ 49.7456 տոկոս, «Ուժեղ Հայաստանը»՝ 340,006 քվե կամ 23.2710 տոկոս, «Հայաստան» դաշինքը՝ 144,983 կամ 9.9231 տոկոս: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի հաղթահարել 4% անցողիկ շեմը և չի անցնում ԱԺ՝ հավաքելով 58,287 քվե կամ 3.9893%:

ՔՊ-ն կունենա 64 մանդատ (3 մանդատը կտրվի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին), «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը` 29 մանդատ (1 մանդատ կունենա ասորի ներկայացուցիչը), իսկ «Հայաստան» դաշինքը` 12 մանդատ։

 Ուշագրավ
---