Ամերիաբանկն ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամից ներգրավել է $50 մլն՝ խթանելու ՓՄՁ ֆինանսավորումը ՀՀ-ոմ

Ամերիաբանկն ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամից ներգրավել է $50 մլն՝ խթանելու ՓՄՁ ֆինանսավորումը ՀՀ-ոմ

PanARMENIAN.Net - Ամերիաբանկը և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամը (ՕՊԵԿ-ի հիմնադրամ) 50 միլիոն դոլարի վարկային պայմանագիր են ստորագրել։ Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Վիեննայում ՕՊԵԿ-ի հիմնադրամի «Զարգացման ֆորում 2026»-ի շրջանակում, որով նաև նշանավորվել է կազմակերպության հիմնադրման 50-ամյակը։

Ներգրավված միջոցներն ուղղվելու են հայաստանյան փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) ֆինանսավորմանը, ինչը նոր հնարավորություն կտա վերջիններիս` ստանալու անհրաժեշտ միջոցներ բիզնեսը զարգացնելու, նոր աշխատատեղեր ստեղծելու և գործունեությունը ընդլայնելու համար:

Պայմանագիրը ստորագրել են Ամերիաբանկի ֆինանսական ինստիտուտների բաժնի ղեկավար Արա Սարգսյանը և ՕՊԵԿ-ի հիմնադրամի նախագահ դոկտոր Աբդուլհամիդ Ալխալիֆան։

«ՕՊԵԿ-ի հիմնադրամի հետ այս համագործակցությունը մեր երկարամյա գործընկերության կարևորագույն ձեռքբերումներից է և մինչ օրս այս կառույցից ներգրավված ամենախոշոր ֆինանսավորումը։ Փոքր և միջին ձեռնարկությունների աջակցությունն Ամերիաբանկի ռազմավարության առանցքային ուղղություններից է, և մենք բարձր ենք գնահատում այս նոր համագործակցության ընձեռած հնարավորությունը։ Ծրագրի շրջանակում ներգրավվող միջոցները թույլ կտան ընդլայնել ՓՄՁ-ների ֆինանսավորման հնարավորությունները՝ աջակցելով ավելի մեծ թվով ձեռնարկությունների կայացմանը, զարգացմանն ու մրցունակության բարձրացմանը», - նշել է Ամերիաբանկի ֆինանսական ինստիտուտների բաժնի ղեկավար Արա Սարգսյանը:

ՕՊԵԿ-ի hիմնադրամը և Ամերիաբանկը համագործակցում են 2015 թվականից՝ նպաստելով Հայաստանի տնտեսության զարգացմանը՝ փոքր և միջին ձեռնարկությունների և առևտրի ֆինանսավորման ուղղություններով։ Մասնավորապես, մինչև այժմ կնքվել են 125 մլն ԱՄՆ դոլարի պայմանագրեր, որոնց շրջանակներում ներգրավված միջոցներն ուղղվել են տնտեսության ամենատարբեր` արտադրության, սննդի արդյունաբերության, առևտրի և հյուրանոցային ոլորտներում գործող փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորմանը:

Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը: Թվային փոխակերպման ռազմավարության ներքո բանկը շարունակաբար ներդնում և կատարելագործում է նորարարական պրոդուկտներ, ծառայություններ և հարթակներ, որոնք միտված են բավարարելու մարդկանց ֆինանսական և ոչ ֆինանսական կարիքները։ Ամերիաբանկը, որպես դինամիկ զարգացող ֆինթեք միջավայր, առաջարկում է կյանքի որակը բարելավող ամբողջական լուծումներ:

ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամը (ՕՊԵԿ-ի հիմնադրամ) համաշխարհային մասշտաբով լիազորված զարգացման միակ հաստատությունն է, որը ֆինանսավորում է տրամադրում անդամ երկրներից բացառապես ոչ անդամ երկրներին: ՕՊԵԿ-ի հիմնադրամը հիմնվել է 1976 թվականին: Հիմնադրամի աշխատանքը մարդակենտրոն է՝ ուղղված այնպիսի նախագծերի, որոնք բավարարում են կենսական կարիքները, ինչպիսիք են սնունդը, էներգիան, ենթակառուցվածքները, զբաղվածությունը (հատկապես միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների շրջանում), մաքուր ջուրը և սանիտարական պայմանները, առողջապահությունը և կրթությունը: Մինչ օրս ՕՊԵԿ-ի հիմնադրամը հատկացրել է ավելի քան 32 միլիարդ ԱՄՆ դոլար զարգացման նախագծերի ավելի քան 125 երկրում: Այս նախագծերի ընդհանուր արժեքը գերազանցում է 240 միլիարդ ԱՄՆ դոլարը, ինչը համարժեք է շուրջ 7.50 ԱՄՆ դոլարի հիմնադրամի ներդրած յուրաքանչյուր 1 ԱՄՆ դոլարի դիմաց: ՕՊԵԿ-ի հիմնադրամն ունի «AA+/կանխատեսումը` «կայուն»» վարկանիշ Fitch-ից և «AA+, կանխատեսումը` «կայուն»» վարկանիշ S&P-ից: Մեր տեսլականն այնպիսի աշխարհ է, որտեղ կայուն զարգացումը իրականություն է բոլորի համար:

Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---