Հարցում. ԵՄ-ի նկատմամբ հանրային վերաբերմունքը ՀՀ-ում մնում է ընդհանուր առմամբ դրական![]() 26 հունիսի 2026 - 17:03 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում 2026 թվականին իրականացված հասարակական կարծիքի ամենամյա հարցման արդյունքները ցույց են տվել, որ երկրում ԵՄ-ի նկատմամբ հանրային վերաբերմունքը պահպանվել է ընդհանուր առմամբ դրական, հայտնում է Արմենպրեսը: Հարցվածների 72%-ը ԵՄ-Հայաստան հարաբերությունները բնութագրել է որպես լավ, իսկ 56%-ը նշել է, որ ԵՄ-ին ավելի շատ է վստահում, քան որևէ այլ միջազգային դերակատարի, ասվում է «EUNEIGHBOURS east» ծրագիրը։ Հարցումն անցկացվել է 2026 թվականի փետրվար-մարտ ամիսներին՝ 1000 հոգուց բաղկացած ներկայացուցչական ընտրանքի շրջանում, դեմ առ դեմ հարցազրույցների միջոցով։ Ամենամյա հարցումներն 2016 թվականից իրականացվել են «EUNEIGHBOURS east» ծրագրի կողմից Հայաստանում և Արևելյան գործընկերության մյուս հինգ երկրներում։ Այս տարվա հարցումը նաև ցույց է տվել, որ քաղաքացիների 45%-ը դրական պատկերացում ունի ԵՄ-ի մասին, մինչդեռ 30%-ը պահպանել է չեզոք դիրքորոշում, 14%-ը որևէ կարծիք չի ունեցել, իսկ ընդամենը 11%-ն է հայտնել բացասական վերաբերմունք։ Տնտեսական զարգացումը (43%) և անվտանգությունը (32%) մնացել են այն հիմնական ոլորտները, որոնցում ԵՄ-ի աջակցությունն առավել դրական կտրամադրի հարցվածներին։ ԵՄ-ն ճանաչվել է որպես կարևոր ֆինանսական աջակից, քանի որ հարցվածների 75%-ը տեղեկացված է եղել Հայաստանին տրամադրվող եվրոպական աջակցության մասին։ Միաժամանակ այդ աջակցության ընկալումը միանշանակ չի եղել. 61%-ը ԵՄ-ի աջակցությունը գնահատել է բարձր կամ միջին, իսկ միայն 17%-ն է ԵՄ-ն նշել որպես խոշորագույն դոնոր։ Հայաստանցիները նշել են, որ կցանկանային, որպեսզի ԵՄ-ն ավելի մեծ դերակատարություն ունենար երկրի պաշտպանության ամրապնդման (25%), կրթության և ցկյանս ուսումնառության (23%), ինչպես նաև գյուղատնտեսության և գյուղական զարգացման (19%) ոլորտներում։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |