Evocabank-ը՝ Newmag Summerfest 2026-ի գլխավոր հովանավոր![]() 26 հունիսի 2026 - 17:54 AMT PanARMENIAN.Net - Evocabank-ը միանում է Newmag Summerfest-ին՝ որպես փառատոնի գլխավոր հովանավոր: Հունիսի 27-ին Երազ այգում կայանալիք Newmag Summerfest 2026-ը այս տարի միավորում է գրականությունը, մշակույթն ու սպորտը՝ մեկ մեծ հարթակում։ Այցելուներին սպասում ենգրքերի շնորհանդեսներ, հեղինակների հետ հանդիպումներ,համերգային ծրագիր, սպորտային ակտիվություններ և բազմաթիվ անակնկալներ։ Փառատոնի ամենասպասված իրադարձություններից մեկը լինելու է ֆուտբոլային աստղ Հենրիկ Մխիթարյանի հետ բացառիկ հանդիպումը։ Մասնակիցները հնարավորություն կունենան հանդիպել լեգենդար ֆուտբոլիստին, մասնակցել հարցուպատասխանին և ձեռք բերել անձամբ նրա կողմից մակագրված գրքերը։ Արդեն 5-րդ տարին անընդմեջ Evoca-ն մասնակցում է Newmag Summerfest-ին՝ յուրաքանչյուր տարի ներկայանալովնոր կոնցեպտով, յուրահատուկ տաղավարովու անակնկալներով։ Այս տարի ևս բացառություն չէ․Evocabank-ի տաղավարը կրկին կդառնա փառատոնի ամենաակտիվ կետերից մեկը։ Իսկ հատուկ սպորտի սիրահարների համար Evocabank-ը պատրաստել է նաևբասկետբոլի զոնա։ Հայաստանի բասկետբոլի հավաքականի սաները տաղավարում կանցկացնեն խաղեր, կկիսվեն իրենց փորձով, կսովորեցնեն բասկետբոլի հիմունքները և կմասնակցեն այցելուների հետ ինտերակտիվ մրցույթների։ Այցելուները հնարավորություն կունենան մասնակցելու հետաքրքիր խաղարկությունների, որի ընթացքում կարող են շահելանակնկալ նվերներ։ «Միացիր ամառվա ամենասպասված փառատոնին և բացահայտիր Newmag Summerfest 2026-ի գրական, մարզական ու ժամանցային աշխարհը Evoca-ի հետ», ասվում է հաղորդագրությն մեջ: Մուտքն ազատ է։ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |