ԱԺ-ն արտահերթ նիստում կքննարկի ԸՕ և «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխությունները![]() 27 հունիսի 2026 - 10:32 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Ազգային ժողովը հուլիսի 2-ին կառավարության նախաձեռնությամբ արտահերթ նիստ կգումարի, որի օրակարգում, ի թիվս այլ հարցերի, ընդգրված են լրացումները Ընտրական օրենսգրքում և փոփոխությունները «Հանրաքվեի մասին» օրենքում: Քննարկվելու է 43 հարց: Նախագծի համաձայն՝ ԱԺ ընտրությունների և հանրաքվեների ժամանակ քվեարկելու իրավունք կունենան միայն ՀՀ այն քաղաքացիները, որոնք ընտրություններից 48 օր առաջ (իսկ արտահերթ ընտրությունների դեպքում՝ 28 օր առաջ) մշտապես բնակվել են Հայաստանում, այսինքն՝ երկրում գտնվել են ավելի քան կես տարի։ ԸՕ-ում փոփոխություններ կատարելու մասին նախագծի հեղինակներն են իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Ալխաս Ղազարյանը, Արուսյակ Մանավազյանը, Հասմիկ Հակոբյանը և Արուսյակ Ջուլհակյանը։ Որպես հիմնավորում ներկայացրել են այն հանգամանքը, որ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների քվեարկության համար ՀՀ քաղաքացիները սկսել են արտերկրից զանգվածաբար ժամանել հայրենիք։ Նախագիծը առաջին և երկրորդ ընթերցմամբ քննարկվելու է արագացված ընթացակարգով և ուժի մեջ մտնի պաշտոնական հրապարակման հաջորդ օրը։ Հունիսի 14-ին հրապարակվել են հունիսի 7-ի խորհրդարանականընտրությունների վերջնական արդյունքները։ «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է 726,819 կամ 49.7456 տոկոս, «Ուժեղ Հայաստանը»՝ 340,006 քվե կամ 23.2710 տոկոս, «Հայաստան» դաշինքը՝ 144,983 կամ 9.9231 տոկոս: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի հաղթահարել 4% անցողիկ շեմը և չի անցնում ԱԺ՝ հավաքելով 58,287 քվե կամ 3.9893%: ՔՊ-ն կունենա 64 մանդատ (3 մանդատը կտրվի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին), «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը` 29 մանդատ (1 մանդատ կունենա ասորի ներկայացուցիչը), իսկ «Հայաստան» դաշինքը` 12 մանդատ։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |