ԲՀԿ-ն ՍԴ-ում միջնորդություն է ներկայացրել նաև ծրարների թափանցիկության վերաբերյալ![]() 27 հունիսի 2026 - 13:59 AMT PanARMENIAN.Net - Սահմանադրական դատարանում շարունակվում է հունիսի 7-ին անցկացված ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությունը, որի շրջանկում իր դիմումն է ներկայացրել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։ Կուսակցությունը նաև միջնորդություն է ներկայացրել ծրարների թափանցիկության հարցի վերաբերյալ, հատնում է Factor.am-ը: «Մեր կողմից Բարձր դատարանին է ներկայացվել և էլեկտրոնային կարգով դատավարության բոլոր մասնակիցներին է տրվել մեր միջնորդությունը և դրան կից փաստաթղթերը, որտեղ ԶԼՄ-ները հրապարակել են, այդ թվում՝ քվեաթերթիկը ծրարի մեջ տեղադրված վիճակում, թե որքան թափանցիկ է այդ ծրարը։ Նման ծրարների առկայության դեպքում, Բարձր դատարան, ես պնդում եմ, որ անհնարին է ապահովել ընտրությունների գաղտնիությունը, իսկ եթե որևիցե ընտրություն չի անցկացվել գաղտնի, ապա այն առնվազն չի կարող համարվել ՀՀ Սահմանադրությամբ ընտրական գործընթացներին վերաբերող և դրա համար սահմանված պահանջներին համապատասխան ընտրություն»,- ասել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչը։ ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու կամ երկրորդ փուլ նշանակելու պահանջով դիմումներ են ներկայացրել «Ուժեղ Հայաստան» դաշինքը, «Նոր ուժ»-ը, «Հանուն Հանրապետության», «Բարգավաճ Հայաստան», «Միասնության թևեր», «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցությունները, ինչպես նաև «Հայաստան» դաշինքը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |