Իսրայելի կառավարությունը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը. «Երբեք ուշ չէ ճիշտ վարվելու համար»![]() 29 հունիսի 2026 - 11:25 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 28-ին Իսրայելի կառավարությունը միաձայն հաստատել է արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարի ներկայացրած նախաձեռնությունը՝ պաշտոնապես ճանաչելով Հայոց ցեղասպանությունը, հայտնում է «Ազատությունը»: «Երբեք ուշ չէ ճիշտն անելու համար: Այս սարսափելի ցեղասպանությունը, որը տեղի է ունեցել ավելի քան 100 տարի առաջ և որի պատմական փաստերն իսկապես անվիճելի են, ներառել է մեկուկես միլիոն մարդու սպանություն և հին մշակութային ու պատմական ժառանգության ոչնչացում»,-ասել է նա: Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել էր, որ աջակցում է Հայոց ցեղասպանության ճանաչման նախաձեռնությանը։ Թուրքիան անդրադարձել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ որոշմանը՝ այն անվանելով քաղաքական, հայտնում է Factor.am-ը: Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ նշվել է․ «Ամբողջ աշխարհի աչքի առաջ պաղեստինցի ժողովրդի նկատմամբ համակարգված բռնություններ իրականացնող և ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում Գազայի բնակիչների նկատմամբ ցեղասպանություն իրականացնելու մեղադրանքով դատական քննության առարկա հանդիսացող Իսրայելի կառավարությունը 1915 թվականի դեպքերի վերաբերյալ ընդունած քաղաքական որոշմամբ նպատակ ունի քողարկել սեփական հանցագործությունները։ Իրավական և պատմական փաստերն անտեսող այս անբարեխիղճ նախաձեռնությունը բացահայտում է այն ծանր իրավիճակը, որում հայտնվել են Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և նրա հանցակիցները, որոնց նկատմամբ պաղեստինցիների դեմ կատարված հանցագործությունների առնչությամբ Միջազգային քրեական դատարանում իրականացվող քննության շրջանակում տրված են ձերբակալության հրամաններ։ Թուրքիան շարունակելու է վճռականորեն աշխատել, որպեսզի ավարտվեն Իսրայելի՝ տարածաշրջանում իրականացվող ընդարձակողական և ապակայունացնող քաղաքականությունները, ինչպես նաև որպեսզի Նեթանյահուի կառավարությունը պատասխանատվության ենթարկվի դատարանի առաջ՝ Պաղեստինի ժողովրդի, առաջին հերթին՝ խաղաղ բնակչության նկատմամբ կատարված հանցագործությունների համար»։ Պաշտոնական Երևանը դեռևս չի արձագանքել ընդունված որոշմանը։ Վերջին տարիներին Հայաստանի իշխանությունները հայտարարել են, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը պաշտոնական Երևանի արտաքին քաղաքական օրակարգում առաջնահերթություն չէ։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |