ՀԿԿ փոխնախագահ․ Ձայնագրություններում ՀՀ քաղաքացիների հասցեին այնպիսի վիրավորանքներ կան, որ եթե այլ նպատակ հետապնդվեր, կհրապարակվեին![]() 29 հունիսի 2026 - 11:28 AMT PanARMENIAN.Net - Սահմանադրական դատարանում հունիսի 7-ի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննության ընթացքում «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները հետաքրքրվել են, թե ինչու է Հակակոռուպցիոն կոմիտեն ենթադրյալ ընտրակաշառքի գործերին վերաբերող հրապարակված ձայնագրություններում պահպանել վիրավորանք պարունակող խոսույթը, և արդյոք դա ուղղված չի եղել ընդդիմադիր քաղաքական ուժերի դեմ։ «Տեխնիկապես հնարավոր եղե՞լ է առանձնացնել ձայնագրություններից այն հատվածները, որոնք պարունակել են վիրավորանքներ, արատավորող տեղեկություններ՝ չկորցնելով համապատասխան հանցակազմը հանրությանը մատուցելու կոնտեքստը»,-Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալին հարցրել է Հովհաննես Խուդոյանը, հայտնում է Factor.am-ը: Ի պատասխան Արմեն Ասատրյանը նշել է, որ որքան հնարավոր եղել է՝ առանձնացվել է։ «Հարգելի՛ դիմող, այնտեղ այնպիսի վիրավորանքներ կան Հայաստանի բոլոր քաղաքացիների հասցեին, որ եթե նման նպատակ հետապնդեր Հակակոռուպցիոն կոմիտեն, ավելի շատ հետաքրքիր ձայնագրություններ կային, որ կհրապարակվեին: Բայց հետապնդելով միայն իրավական և կանխարգելիչ նպատակ՝ արել է իր լիազորությունների շրջանակում»,-ասել է Ասատրյանը։ Հունիսի 14-ին հրապարակվել են հունիսի 7-ի խորհրդարանականընտրությունների վերջնական արդյունքները։ «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է 726,819 կամ 49.7456 տոկոս, «Ուժեղ Հայաստանը»՝ 340,006 քվե կամ 23.2710 տոկոս, «Հայաստան» դաշինքը՝ 144,983 կամ 9.9231 տոկոս: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի հաղթահարել 4% անցողիկ շեմը և չի անցնում ԱԺ՝ հավաքելով 58,287 քվե կամ 3.9893%: ՔՊ-ն կունենա 64 մանդատ (3 մանդատը կտրվի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին), «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը` 29 մանդատ (1 մանդատ կունենա ասորի ներկայացուցիչը), իսկ «Հայաստան» դաշինքը` 12 մանդատ։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |