Ավինյան․ Կիևյանում ահռելի գործ է արվում, եթե վերջում ասֆալտի հարց ունեցանք, գումար չենք տալու

Ավինյան․ Կիևյանում ահռելի գործ է արվում, եթե վերջում ասֆալտի հարց ունեցանք, գումար չենք տալու

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ մայրաքաղաքում իրականացվող կապիտալ շինարարական աշխատանքների ավարտին որակի հետ կապված որևէ թերություն չի ընդունվելու։

«Կիևյան կամրջի վրա ահռելի գործ է արվում, եթե վերջում ասֆալտի հարց ունեցանք, էլի գումար չենք տալու»,- հայտարարել է հայտարարել է նա, հայտնում է Factor.am-ը:

Նա խոսել է Ավետ Ավետիսյան փողոցում իրականացված հիմնանորոգման աշխատանքների մասին, որոնց շրջանակում նորացվել են տասնամյակներ շարունակ չփոխված ենթակառուցվածքները։ Քաղաքապետը նշել է, որ, չնայած կատարված աշխատանքների մեծ ծավալին, ասֆալտի հարթության և որակի, հատկապես դիտահորերի հատվածներում, դեռևս առկա են խնդիրներ։

Ավինյանը պարզաբանել է, որ այդ աշխատանքները դեռ չեն ընդունվել, և կապալառուները պետք է գիտակցեն, որ նման ծավալի հիմնարար աշխատանքներից հետո ասֆալտապատումը պետք է կատարվի անթերի։

Հունիսի 22-ին հայտարարվել էր, որ Երևանի Ավետ Ավետիսյան փողոցի հիմնանորոգման ծրագիրն ավարտական փուլում է, երթևեկության ամբողջական վերականգնումը նախատեսվում է առաջիկա օրերին։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---