Ուլլի Վեգներ. Ես իրոք տպավորված եմ Մահիր Օրալի տոկունությամբ

PanARMENIAN.Net - IBF վարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի մարզիչ, գերմանացի մասնագետ Ուլլի Վեգները մեկնաբանել է իր սանի հաղթանակը նրա տիտղոսի հավակնորդ` թուրք բռնցքամարտիկ Մահիր Օրալի հանդեպ:



«Ես իրոք տպավորված եմ Մահիրի տոկունությամբ եւ հարվածը պահելու նրա տեխնիկայով: Դա նաեւ տպավորություն թողեց հանդիսատեսի վրա: Սակայն մեր մարտավարությունն արդարացրեց իրեն: Մենք թույլ տվեցինք նրան հարձակվել առաջին փուլերում, իսկ հետո հմտորեն օգտագործեցինք մեր շանսերը»,-մեջբերում է Վեգներին fightnews.com-ը:



Հիշեցնենք, որ մենամարտն այդ երկու բռնցքամարտիկների միջեւ տեղի ունեցավ հունիսի 27-ին Բեռլինում եւ ավարտվեց Աբրահամի հաղթանակով` տեխնիկական նոկաուտով տասներորդ փուլում:
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---