Հայաստանի ԱԳՆ ղեկավարը առաջարկել է Եվրոպական անվտանգության մասին պայմանագիր մշակել29 հունիսի 2009 - 13:29 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 28-ին Հունաստանի Կորֆու կղզում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց ԵԱՀԿ արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը, որը նվիրված էր Եվրոպայում անվտանգության ամրապնդման հարցերին: Հունաստանի ԱԳ նախարարի նախաձեռնությամբ կազմակերպված հանդիպմանը մասնակցում էին ԵԱՀԿ անդամ երկրների 45 արտգործնախարարներ, ՀԱՊԿ, ԱՊՀ, ԵՄ, ՆԱՏՕ եւ ԵԱՀԿ բարձրաստիճան ներկայացուցիչներ: Հանդիպմանը Էդվարդ Նալբանդյանը հանդես եկավ ելույթով, որտեղ ներկայացրեց Հայաստանի տեսակետները Եվրոպայում անվտանգության ապահովման վերաբերյալ: «Նախկինում գործող անվտանգության պայմանավորվածությունները կապակցված էին այն իրականության հետ, որն այսօր փոխվել է: Եկել է ժամանակը մշակելու առավել արդյունավետ Եվրաատլանտյան անվտանգության համակարգ` միգուցե Եվրոպական անվտանգության պայմանագրի ձեւով, որտեղ հստակ կամրագրվի, որ համընդհանուր անվտանգությունը անբաժանելի է, որ պետությունները չեն կառուցում իրենց անվտանգությունը ուրիշների հաշվին, որ չի կարելի ճանաչել մեկի իրավունքը` մերժելով մյուսի նույն իրավունքը, երբ տեղ չունեն ուժի կիրառումը կամ դրա սպառնալիքը, որտեղ բոլոր երկրները միավորում են իրենց ջանքերը ընդհանուր վտանգների դեմ պայքարելու համար: Այս բաղադրիչների առկայության դեպքում մենք կկարողանանք արդյունավետ դիմակայել առկա մարտահրավերներին», - ասաց Հայաստանի արտգործնախարարը: ԵԱՀԿ արտգործնախարարների հանդիպման շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարը մասնակցեց նաեւ ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպմանը եւ ունեցավ մի շարք երկկողմ հանդիպումներ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | ՀԿԵ–ն պարզում է աղետի գոտում վնասի չափը, վերականգնման աշխատանքներ տանում Իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումն ու կապը Fast Shift-ի օգտատերերը կարող են վճարել ՃՈ տուգանքները հավելվածում Հնարավոր է իրականացնել նաև կայանման համար նախատեսված կարմիր գծերի վճարումները Փոխվարչապետ Գրիգորյանը մասնակցում է ԵՏՀ խորհրդի նիստին Նա նախագահել է նիստը Թուրքիայի ԱԽ-ն հայտարարել է, թե աջակցում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը Հայտարարության մեջ անդրադարձ կա հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացին |