Նոյեմբերի 1-ից ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացը կթվայնացվի

Նոյեմբերի 1-ից ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացը կթվայնացվի

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 1-ից ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացը կթվայնացվի: Ներդրվող նոր ծրագրային ապահովման շնորհիվ վարույթները կիրականացվեն էլեկտրոնային եղանակով։

Կացության կարգավիճակ ստանալու դիմումը հնարավոր կլինի ներկայացնել գործարկվող հարթակի միջոցով՝ առանց Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն այցելելու, կցել անհրաժեշտ փաստաթղթերը, ինչպես նաև առցանց շտկել արձանագրված թերությունները։

Ծառայություն այցելելու անհրաժեշտություն կլինի միայն մեկ անգամ։

Դիմումների աճող հոսքի պայմաններում գործընթացի թվայնացումը նպատակ ունի բեռնաթափել համակարգը, բարձրացնել ծառայությունների մատուցման արդյունավետությունը և քաղաքացիներին ազատել հերթերում սպասելու անհրաժեշտությունից։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---