Կոնջորյանն ու Ալեքսանյանն ընտրվել են ԱԺ փոխնախագահի թեկնածուներ![]() 30 հունիսի 2026 - 11:14 AMT PanARMENIAN.Net - ԱԺ փոխնախագահների թեկնածուներ են ընտրվել Հայկ Կոնջորյանը և Վահագն Ալեքսանյանը։ Այդ մասին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայտնում է Aysor.am-ը: Փոխխոսնակների պաշտոններին հավակնում էին Հայկ Կոնջորյանը, Վահագն Ալեքսանյանը, Արման Եղոյանը, Արուսյակ Ջուլհակյանը, Ալխաս Ղազարյանը: ՔՊ վարչությունը հաստատել է Ռուբեն Ռուբինյանի թեկնածությունը ԱԺ նախագահի պաշտոնում։ Հունիսի 14-ին հրապարակվել են հունիսի 7-ի խորհրդարանականընտրությունների վերջնական արդյունքները։ «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է 726,819 կամ 49.7456 տոկոս, «Ուժեղ Հայաստանը»՝ 340,006 քվե կամ 23.2710 տոկոս, «Հայաստան» դաշինքը՝ 144,983 կամ 9.9231 տոկոս: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի հաղթահարել 4% անցողիկ շեմը և չի անցնում ԱԺ՝ հավաքելով 58,287 քվե կամ 3.9893%: ՔՊ-ն կունենա 64 մանդատ (3 մանդատը կտրվի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին), «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը` 29 մանդատ (1 մանդատ կունենա ասորի ներկայացուցիչը), իսկ «Հայաստան» դաշինքը` 12 մանդատ։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |