Հայ ձյուդոիստը Եվրոպայի առաջնությունում դիրքերը զիջել է Թուրքիայի ներկայացուցչին29 հունիսի 2009 - 13:49 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 28-ին ավարտվել է Կոպերում (Սլովենիա) ընթացող Ձյուդոյի Եվրոպայի պատանեկան առաջնությունը: Հայաստանի հավաքականը, որն առաջնությանը մասնակցում էր յոթ մարզիկի կազմով, միայն մեկ բրոնզե մեդալ է նվաճել` այդպիսով թիմային ստուգարքում զբաղեցնելով 25-րդ տեղը:Հայաստանի կողմից աչքի է ընկել Դավիթ Ղազարյանը` ելույթ ունենալով մինչեւ 60 կգ քաշային կարգում: Ելույթ ունենալով վերջին մրցաշարում` Արման Սողոմոնյանը (81 կգ ք/կ) նույնպես չի կարողացել դրսեւորել իր լավագույն հատկությունները, եւ առաջին իսկ մենամարտում պարտություն կրելով Թուրքիայի ներկայացուցիչ Բաթուհան Էֆեմգիլից, դուրս է մնացել հետագա պայքարից: Արդյունքում, թիմային ստուգարքում առաջին տեղը 9 ոսկե, 2 արծաթե եւ 1 բրոնզե մեդալներով զբաղեցրել է Ռուսաստանի հավաքականը, երկրորդ տեղում ` երկու ոսկե մեդալով Իտալիայի հավաքականն է, իսկ 1 ոսկե եւ 1 արծաթե մեդալներով առաջնորդների եռյակը եզրափակում է Սլովենիայի հավաքականը: Մեկական ոսկե մեդալ նվաճել են նաեւ Ուկրաինան, Ֆրանսիան, Լիտվան եւ Իսրայելը, որոնք համապատասխանաբար զբաղեցրել են 4-րդ, 5-րդ, 6-րդ եւ 7-րդ տեղերը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |