Վարչապետ. Հայոց ցեղասպանության զենքայնացման թեմայի մեջ չմտնելը բխում է ՀՀ շահերից![]() 30 հունիսի 2026 - 11:31 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը չի պատրաստվում պաշտոնապես արձագանքել Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշմանը։ Այդ մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՔՊ վարչության նիստից հետո: «Արձագանքի կարիք չենք տեսնում, որովհետև Հայոց ցեղասպանության զենքայնացման թեմայի մեջ չմտնելը բխում է Հայաստանի շահերից»,-ասել է Փաշինյանը, հայտնում է Aysor.am-ը: Հունիսի 28-ին Իսրայելի կառավարությունը միաձայն հաստատել է արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարի ներկայացրած նախաձեռնությունը՝ պաշտոնապես ճանաչելով Հայոց ցեղասպանությունը: Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել էր, որ աջակցում է Հայոց ցեղասպանության ճանաչման նախաձեռնությանը։ «Երբեք ուշ չէ ճիշտն անելու համար: Այս սարսափելի ցեղասպանությունը, որը տեղի է ունեցել ավելի քան 100 տարի առաջ և որի պատմական փաստերն իսկապես անվիճելի են, ներառել է մեկուկես միլիոն մարդու սպանություն և հին մշակութային ու պատմական ժառանգության ոչնչացում»,-ասել է նա Սաարը: Թուրքիան անդրադարձել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ որոշմանը՝ այն անվանելով քաղաքական: Ադրբեջանում «լրջորեն մտահոգված են» Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության փաստը ճանաչելու հանգամանքով: Ադևբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել Իսրայելին վերանայել Հայոց ցեղասպանության վերաբերյալ որոշումը Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |