Porsche Centre Yerevan-ը կազմակերպել է Porsche Community Event-ի երրորդ ամենամյա հավաքը![]() 30 հունիսի 2026 - 12:06 AMT PanARMENIAN.Net - Porsche-ի սիրահարներին ամբողջ աշխարհում միավորում են նույն էներգիան, արժեքներն ու ապրելակերպը։ Հենց այս ամուր հիմքի վրա է ձևավորվում Porsche Community-ն՝ միջավայր, որտեղ տիրում են ազատության, նորարարության և համայնքային կապի ոգին։ Porsche Centre Yerevan-ի կազմակերպած միջոցառման առանցքում մեկ գաղափար էր՝ Porsche-ն երբեք միայն մեքենա չի եղել։ Porsche-ն համայնք է՝ մարդիկ, որոնց միավորում են նույն էներգիան, նույն արժեքները և ճանապարհի հանդեպ նույն սերը։ Եվ այդ երեկո համայնքը հենց իր հյուրերն էին։ Երեկոյի ծրագիր Միջոցառման ընթացքում նախատեսված էին բազմաթիվ հետաքրքիր ակտիվություններ ինչպես մեծահասակների, այնպես էլ փոքրիկ հյուրերի համար։ Հյուրերը հնարավորություն ունեցան մասնակցելու նետաձգությանը և փորձելու իրենց հմտությունները հրաձգարանում։ Բացի այդ, Porsche-ի փոքրիկ պիլոնների վրա հնարավոր էր պատվիրել անհատական գրավյուրա և այն որպես հուշանվեր վերցնել իրենց հետ, ինչպես նաև ստանալ Գարեգինի կողմից պատրաստվող յուրօրինակ շապիկներ։ Երեխաներին սպասվում էին մանկական անիմացիոն ծրագրեր, ինչպես նաև քաղցր բամբակի և պաղպաղակի հատուկ գոտիներ։ Միջոցառման հարթակում ներկայացված էր Porsche-ի մոդելային շարքը, որին հյուրերը կարող էին ծանոթանալ ամբողջ երեկոյի ընթացքում՝ մոտիկից և առանց շտապելու։ Հատուկ ուշադրության կենտրոնում էր երեկոյի գլխավոր հերոսներից մեկը՝ Cayenne Black Edition-ը, որի համար գործում էր հատուկ առաջարկ։ Մանրամասներին ծանոթանալու համար հյուրերը կարող էին մոտենալ վաճառքի մենեջերին, որը պատրաստ էր սիրով պատասխանել բոլոր հարցերին։ Թեստ-դրայվներ Ժամը 19:00-ից մեկնարկել են թեստ-դրայվները. հյուրերը կարող էին ոչ միայն տեսնել, այլև անձամբ զգալ Porsche-ի ղեկին լինելու հաճույքը։ Մասնակցելու համար անհրաժեշտ էր նախապես գրանցվել թիմի մոտ։ Որովհետև Porsche-ի մասին կարելի է երկար խոսել, բայց այն պետք է զգալ՝ ղեկին։ Ֆինանսական գործընկերներ Գործընկերները՝ Ինեկոբանկը և Armenia Leasing-ը, այս երեկոյի համար պատրաստել էին բացառիկ ֆինանսական առաջարկներ՝ ցուցադրված մեքենաների համար և ոչ միայն։ Եթե երազանքի Porsche-ն այդ օրը այստեղ էր, ապա դրան մոտենալու ճանապարհն էլ երբևէ այսքան կարճ չէր եղել։ Մեր գործընկերների՝ Ինեկոբանկի և Armenia Leasing-ի շնորհիվ ցուցադրված մեքենաների համար գործում էին ֆինանսավորման և լիզինգի բացառիկ պայմաններ։ Բոլոր մանրամասներին հյուրերը կարող էին ծանոթանալ տեղում՝ վաճառքի մենեջերի օգնությամբ։ Porsche Community-ն՝ 1952-ից մինչև Հայաստան Ամեն ինչ սկսվեց 1952 թվականի մայիսի 26-ին, երբ Գերմանիայում Porsche-ի մի խումբ սիրահարներ հիմնեցին աշխարհում առաջին Porsche ակումբը։ Նրանց նպատակը պարզ էր՝ կիսվել Porsche վարելու բերկրանքով և միասին ժամանակ անցկացնել։ Այս նախաձեռնությունն անմիջապես արժանացավ հենց Ֆերդինանդ Պորշեի աջակցությանը, ինչն էլ հիմք դրեց բրենդի և հաճախորդների միջև խորը, ջերմ ու ընկերական հարաբերություններին։ Այն, ինչ հիմնվել է որպես փոքր համայնք, այսօր դարձել է աշխարհում ավտոսիրողների ամենամեծ միավորումներից մեկը։ Միայն պատկերացրեք մասշտաբները. աշխարհի ավելի քան 700 պաշտոնական ակումբներում այսօր միավորված է մոտ 240,000 անդամ։ Սա հսկայական գլոբալ ցանց է, որտեղ ավանդույթները, ազատության ոգին և իրական արժեքների հանդեպ հարգանքը փոխանցվում են սերնդեսերունդ։ Իսկ Հայաստանում այս ոգին ապրում է արդեն մոտ 5 տարի։ Այս ընթացքում Porsche Yerevan-ը կազմակերպել է կանանց հզորացմանը նվիրված Driven Female միջոցառումները, տարբեր ոլորտների տաղանդներին մեկտեղող Creative Leaders-ը, ինչպես նաև քաղաքից դուրս անցկացվող էքստրեմալ Driving Event-ները։ Եվ ահա արդեն երրորդ տարին է, ինչ անցկացվում է համայնքի գլխավոր հավաքը՝ Community Event-ը, որը մեկ հարկի տակ է հավաքում Porsche-ի սիրահարներին։ Այս համայնքը գոյություն ունի հենց նրանց շնորհիվ։ Համայնքի պատմություն և գործընկերների առաջարկներ Cayenne Black Edition-ը ցուցադրված էր հենց տեղում և հասանելի էր հատուկ առաջարկով։ Սա այն դեպքն է, երբ բացառիկը դառնում է նաև հասանելի։ Ինեկոբանկի և Armenia Leasing-ի շնորհիվ ցուցադրված մեքենաների համար գործում էին ֆինանսավորման և լիզինգի բացառիկ պայմաններ։ Բոլոր մանրամասները հնարավոր էր ճշտել տեղում՝ վաճառքի մենեջերի օգնությամբ։ Cayenne Electric — հուլիսի 17 Երեկոյի ավարտին հայտարարվել է նաև ևս մեկ կարևոր նորություն նրանց համար, ովքեր սիրում են առաջինը լինել. հուլիսի 17-ին սպասվում է առանձնահատուկ իրադարձություն՝ բոլորովին նոր Cayenne Electric-ի պաշտոնական շնորհանդեսը։ Cayenne Electric-ը միավորում է սպորտային մեքենայի ԴՆԹ-ն և SUV-ի հարմարավետությունը։ Այն առանձնանում է լեգենդար 911-ից ոգեշնչված դիզայնով, Launch Control-ով՝ մինչև 850 կՎտ կամ 1156 ձիաուժ հզորությամբ, մինչև 642 կմ ընթացքի պաշարով, իսկ 800 վոլտանոց ճարտարապետության շնորհիվ՝ լիցքավորվում է 10%-ից մինչև 80%՝ ընդամենը մոտ 16 րոպեում։ Porsche Community-ի անդամները, ինչպես միշտ, առաջիններից կլինեն, ովքեր այն կտեսնեն մոտիկից։ Այնպես որ՝ ազատ պահեք հուլիսի 17-ը և հետևե՛ք մեր նորություններին։ Porsche Community-ն Հայաստանում Հայաստանում Porsche-ի ոգին ու ավանդույթները լավագույնս պահպանում և զարգացնում է բրենդի պաշտոնական ներկայացուցիչը՝ Պորշե Կենտրոն Երևանը։ Պարբերաբար կազմակերպվող միջոցառումները և նոր մոդելների տպավորիչ շնորհանդեսները հայ ավտոսիրողներին դարձնում են Porsche-ի բացառիկ փիլիսոփայության անբաժան մասը։ Արդեն մոտ 5 տարի է՝ Հայաստանում Պորշեն իրականացնում է ամենամյա համայնքային միջոցառումներ, օրինակ՝ կանանց հզորացմանը նվիրված Driven Female-ը, տարբեր ոլորտների տաղանդներին մեկտեղող Creative Leaders-ը և քաղաքից դուրս կազմակերպվող էքստրեմալ Driving Event-ները։ Արդեն երրորդ տարին է, ինչ կազմակերպվում է նաև համայնքի գլխավոր հավաքը՝ Community Event-ը, որը մեկ հարկի տակ է հավաքում բոլորին։ «Շնորհակալ ենք, որ այսօր մեզ հետ էիք. Porsche Community-ն ուժեղ է հենց Ձեզնով՝ մարդկանցով, ովքեր կիսում են այս կիրքը»,-ասվում է հաղորդագրության մեջ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |