Պետրոսյան․ Հուլիսի կեսերին ՀԷՑ-ը հանրային գերակա շահ կճանաչվի![]() 30 հունիսի 2026 - 13:28 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի կեսերին կառավարությունը որոշում կընդունի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հանրության գերակա շահ ճանաչելու վերաբերյալ։Այդ մասին հունիսի 29-ին հայտարարել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը «Քաղաքացիական պայմանագիր: կուսակցության վարչության նիստից հետո լրագրողների հետ զրույցում, հայտնում է Aysor.am-ը: «Ընկերությունը գուցե հանձնվի կոնցեսիոն կառավարման, և կոնցեսիոները նաև ներդրումներ իրականացնի այնտեղ»,-ասել է նա: Ավելի վաղ հայտարարվել էր, որ նախագծի քննարկման ժամկետ է սահմանված մինչև հուլիս 8-ը: Մայիսի 8-ին հայտնի դարձավ, որ կառավարությունը ՀԷՑ-ի համար 380,000 դոլար է առաջարկել սեփականատաեր Սամվել Կարապետյանի ընտանիքին։ Կարապետյանը գումարի այս չափն անընդունելի է համարել ու բանակցությունները չեն կայացել։ ՀՀ Ազգային ժողովը 2025 թ. հուլիսի 3–ին 65 կողմ, 27 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։ Կարապետյանը ընկերությունը ձեռք է բերել 2016 թվականին նախկին կառավարության խնդրանքով և հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդրել արդիականացման համար։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |