Պապոյան․ ՀՀ-ում էժան բենզին չկա, քանի որ աշխարհում գնաճ է![]() 30 հունիսի 2026 - 14:53 AMT PanARMENIAN.Net - Էժան բենզին աշխարհում չկա, որովհետև գները բարձրացել են երկու-երկուսուկես անգամ, իսկ Հայաստանում ընդամենը 10-20% ավելացում կա, հայտարարել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը: Նա հավելել է, որ դրական արդյունքն այն է, որ Հայաստանն արդեն իսկ դիվերսիֆիկացրել է ներմուծման շղթան, հայտնում է Factor.am-ը: «Երբ իրանական ճգնաժամն առաջացավ և աշխարհում բենզինի գները կրկնապատկվեցին, Հայաստանում աճը ընդամենը 5-10% էր, որովհետև սկսել էինք ներմուծել մի երկրից, որից մինչ այդ չէինք ներմուծում։ Մեր գործողությունների հետևանքով քաղաքացիները ամիսներ շարունակ օգտվում են շատ ավելի մատչելի բենզինից։ Այս պահին դեֆիցիտի խնդիր չունենք։ Էժան բենզինն աշխարհում չկա, որովհետև գները բարձրացել են երկու-երկուսուկես անգամ, իսկ Հայաստանում ընդամենը 10-20% ավելացում կա»,-ասել է նա։ 2025-ի դեկտեմբերից ՀՀ-ն ադրբեջանական բենզին է ներկրում՝ Վրաստանի տարածքով: Ավելի վաղ ՀՀ ՊԵԿ-ից հայտնել էին, որ Ադրբեջանից Հայաստան՝ Վրաստանի տարածքով, երկաթուղու միջոցով 2025 թվականի դեկտեմբեր ամսից մինչև 2026 թվականի ապրիլի 15-ը ներմուծվել և ձևակերպվել է 9 հազար 337 տոննա ադրբեջանական ծագման վառելիք ընդհանուր 7.2 մլն ԱՄՆ դոլար մաքսային արժեքով, որից՝ 5 հազար 398 տոննան դիզելային վառելիք 4.3 մլն ԱՄՆ դոլար մաքսային արժեքով, 3 հազար 939 տոննան բենզին` 2.9 մլն ԱՄՆ դոլար մաքսային արժեքով: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |