Ավանեսյան․ 2027-ից առողջության ապահովագրությանը կմիանան տաքսու վարորդները, գրանցված աշխատողները

Ավանեսյան․ 2027-ից առողջության ապահովագրությանը կմիանան տաքսու վարորդները, գրանցված աշխատողները

PanARMENIAN.Net - Հունվարի 1-ից գործարկված առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրման առաջին փուլն անցել է սահուն, և ներկայում համակարգի շահառուների թիվը հասել է մոտ 1 միլիոն 700 հազարի, հայտարարել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նախարարը նաև նշել է, որ 2027-ի հունվարի 1-ից առողջության համընդհանուր ապահովագրության համակարգին կմիանան քաղաքացիաիրավական պայմանագրերով աշխատողները, տաքսի ծառայությունների վարորդները, ինչպես նաև բոլոր գրանցված աշխատողները՝ անկախ աշխատավարձի չափից, հայտնում է Արմենպրեսը:

«Բացի այդ, առաջիկա բյուջետային քննարկումների ընթացքում նախատեսվում է դիտարկել շահառուների նոր խմբերի ընդգրկման հարցը»,-ընդգծել է Ավանեսյանը:

Նա հավելել է, որ 2028 թվականի հունվարի 1-ից նախատեսվում է համակարգում ներառել արդեն բոլոր քաղաքացիներին, այդ թվում՝ գյուղատնտեսությամբ զբաղվողներին, ուսանողներին և այլ խմբերի։

Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի շրջանակում այս տարվա հունվարի 1-ից մինչ օրս բժշկական ծառայություններից օգտվել է 842 հազար 750 քաղաքացի, մատուցվել է 8 միլիոն 399 հազար 491 ծառայություն, իսկ ծրագրի ֆինանսական կատարողականը կազմել է 97․4 միլիարդ դրամ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հունիսի 30-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում

Նախարարը նշել է, որ առանց խնդիրների ընթացել է նաև բժշկական կենտրոնների՝ համակարգին միանալու գործընթացը, իսկ շահառուների թվի աճը պայմանավորել է մի քանի գործոններով։

«Ավելացել է Հայաստանում 183 օր բնակված և ռեզիդենտի կարգավիճակ ստացած անձանց թիվը, որոնք ավտոմատ ընդգրկվում են համակարգում։ Միաժամանակ աճել է նաև ամսական 200 հազար դրամից ավելի աշխատավարձ ստացող աշխատողների թիվը»,-ասել է նա։

Նա նշել է, որ նպատակն է առողջության համընդհանուր ապահովագրությամբ ընդգրկել մոտ 3 միլիոն բնակչի, իսկ նույն ժամանակահատվածից պետական պատվերի ծրագիրը հիմնականում կդադարեցվի՝ ամբողջությամբ անցում կատարելով նոր համակարգին։

Առողջության համընդհանուր ապահովագրության մասին օրենքն ուժի մեջ է մտել 2026 թվականի հունվարի 1-ից։ Այն գործարկվելու փուլային տարբերակով: Առաջին փուլում ընդգրկվելու են այն քաղաքացիները, որոնց ամսական աշխատավարձը գերազանցում է 200 հազար դրամը։ Նրանց համար սահմանվել է 129,600 դրամի ապահովագրական փաթեթ, որը ներառում է կանխարգելիչ, վաղ հայտնաբերմանն ուղղված և սքրինինգային ծառայություններ, ինչպես նաև հիվանդանոցային բուժում, դեղորայքային ապահովում և շտապ օգնության ծառայություններ։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---