ՍԴ նախագահ․ Մինչև հուլիսի 4-ը պարտավոր ենք ավարտել գործի քննությունը![]() 30 հունիսի 2026 - 15:36 AMT PanARMENIAN.Net - Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ մինչև հուլիսի 4-ը պարտավոր են ավարտել հունիսի 7-ին կայացած Ազգային ժողովի հերթական ընտրությունների արդյունքները վիճարկող յոթ քաղաքական ուժերի դիմումների հիման վրա միավորված գործի քննությունը, ինչով էլ պայմանավորված է աշխատանքի խիտ և լարված ռեժիմը։ Նա հայտնել է, որ հունիսի 30-ի նիստում կուսումնասիրվեն գաղտնի փաստաթղթեր, հայտնում է Panorama.am-ը: «Միայն այդ գաղտնի փաստաթղթերն ուսումնասիրելու համար դատավարության մի հատվածը փակ դռների հետևում է լինելու, միայն դատավարության մասնակիցներն են մասնակցելու և դատավորները»,-ասել է նա: Անդրադառնալով հարցին, թե ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի հարցադրումներից հետո դիմողները հայտարարել են, որ բարձր դատարանից քաղաքական գնահատականներ են հնչում, Արման Դիլանյանը պատասխանել է. «Ես նիստի ժամանակ ասացի՝ դատավորը գործի հանգամանքները պարզելու պարտականություն, լիազորություն ունի «Սահմանադրական դատարանի» մասին օրենքի համաձայն։ Դա նշանակում է, որ դատավորն ավելի ակտիվ մասնակցություն է ունենում պրոցեսում»։ Հունիսի 26-ին Սահմանադրական դատարանում սկսվել է և շարունակվում է հունիսի 7-ին կայացած Ազգային ժողովի հերթական ընտրությունների արդյունքները վիճարկող յոթ քաղաքական ուժերի դիմումների հիման վրա միավորված գործի քննությունը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |