Կարապետյան. Գաղտնի պլան ունենք![]() 30 հունիսի 2026 - 16:14 AMT PanARMENIAN.Net - «Ուժեղ Հայաստան» դաշինքը ընդդիմադիր որոշ ուժերի հետ հանդիպել է, հայտարարել է այդ քաղուժի առաջնորդ Սամվել Կարապետյանը դատարանի բակում լրագրողների հետ զրույցում: «Ընդդիմադիր որոշ ուժերի հետ հանդիպել ենք։ Մենք մեր գաղտնի պլանն ունենք, չեմ բացելու այն։ Դա Փաշինյանին հեռացնելու պլանն է»,– ասել է Կարապետյանը, հայտնում է Sputnik Արմենիան: Նա վստահեցրել է` ըստ իրենց պլանի` շատ հեշտ հեռացնելու են ՀՀ գործող իշխանությանը։ Հարցին` միասնական ընդդիմության առաջնորդն ի՞նքն է լինելու, թե Ռոբերտ Քոչարյանը, Կարապետյանը պատասխանել է, որ Քոչարյանը «Հայաստան» դաշինքի առաջնորդն է, ինքը` «Ուժեղ Հայաստանի»։ Նա ընդգծել է, որ իրենք միմյանց հետ կիսելու ոչինչ չունեն։ Ինչ վերաբերում է պատգամավորական մանդատներ վերցնել–չվերցնելուն, ապա Կարապետյանը նշել , որ երբ որոշում կայացնեն, անպայման կհայտարարեն։ «Դեռևս որոշում չկա, պետք է իրավիճակը գնահատենք։ Մենք կգնանք այն ճանապարհով, որով ամենաարագը հնարավոր կլինի հեռացնել Փաշինյանին։ Չենք նայելու այսօր դաշտ գցած որևէ մեկի նարատիվներին, մենք ի վիճակի ենք կայացնել մեր որոշումները։ Այսօր «մինչև վերջ գնալու ենք» ասելով նկատի ունենք, որ պետք է հեռացնենք Փաշինյանին»,– ասել է Կարապետյանը։ Նրա խոսքով` հիմա օրենքով են շարժվում, դիմել են Սահմանադրական դատարան, սպասում են բարձրագույն դատարանի որոշմանը, այլ հարցեր դեռ չեն ցանկանում քննարկել (նկատի ունի փողոցային պայքարը. խմբ)։ Հունիսի 26-ին Սահմանադրական դատարանում սկսվել է և շարունակվում է հունիսի 7-ին կայացած Ազգային ժողովի հերթական ընտրությունների արդյունքները վիճարկող յոթ քաղաքական ուժերի դիմումների հիման վրա միավորված գործի քննությունը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |