ՀՀ-ն 1 տարով երկարաձգել է մի շարք երկրների քաղաքացիների համար առանց վիզայի մուտքի ռեժիմը![]() 30 հունիսի 2026 - 17:28 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ն 1 տարով՝ մինչև 2027 թվականի հուլիսի 1-ը, երկարաձգել է մի շարք երկրների քաղաքացիների համար առանց վիզայի մուտքի ռեժիմը, հայտնում է Զբոսաշրջության կոմիտեն: Կառավարության որոշմամբ երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ռեժիմը Բահրեյնի, Սաուդյան Արաբիայի և Օմանի քաղաքացիների, ինչպես նաև ԱՄՆ-ի, Եվրոպական միության, Շենգենյան գոտու, ԱՄԷ-ի, Կատարի, Քուվեյթի, Բահրեյնի, Սաուդյան Արաբիայի և Օմանի կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիների համար: Նրանք կարող են այցելել Հայաստան առանց մուտքի վիզայի՝ սահմանված կարգով։ Միաժամանակ երկրների ցանկից հանվել են Եմենը և Սուդանը։ «Այս որոշումը միտված է խթանելու զբոսաշրջությունը, ամրապնդելու միջազգային կապերը և հեշտացնելու Հայաստան այցելությունները»,- ասված է Զբոսաշրջության կոմիտեի հաղորդագրությունում։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |