Ռուսաստանի հարավում մեկնարկել են «Կովկաս-2009» օպերատիվ-ռազմավարական զորավարժությունները29 հունիսի 2009 - 14:12 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի հարավում մեկնարկել են «Կովկաս-2009» օպերատիվ-ռազմավարական զորավարժությունները: Ինչպես հաղորդել են Հյուսիսկովկասյան ռազմական շրջանի լրատվության եւ հասարակական կապերի ծառայությունում, մինչեւ 2009թ. հուլիսի 6-ը կայանալիք զորավարժությունների նպատակն է ՌԴ Հարավ-Արեւմտյան տարածաշրջանում տեղակայված զորքերի մարտունակության եւ մոբիլիզացիոն պատրաստվածության իրական գնահատումը: Կմասնակցեն Հյուսիսկովկասյան ռազմական շրջանի, ինչպես նաեւ Ռազմա-օդային ուժերի ու հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները, Կասպից նավատորմը, Նովոռոսիյսկի ռազմածովային բազայի, ՌԴ ԱԴԾ Հարավային դաշնային շրջանի տարածաշրջանային սահմանապահ վարչության կառույցները, ՌԴ ներքին գործերի Հյուսիսկովկասյան տարածաշրջանային հրամանատարության եւ օդադեսանտային զորքերի ստորաբաժանումներ: Զորավարժություններն անցնում են Կրասնոդարի եւ Ստավրոպոլի մարզերի, Աստրախանի, Վոլգոգրադի եւ Ռոստովի մարզերի, Հյուսիսային Օսեթիա-Ալանիայի, Ինգուշեթիայի, Դաղստանի, ինչպես նաեւ Կարաչաեւո-Չերքեսիայի ու Չեչենական հանրապետությունների տարածքներում: Զորավարժությունների փուլերից մեկում հատուկ հակաահաբեկչական գործողություն կանցկացվի` ահաբեկչական կազմակերպությունների ղեկավարների ու մասնակիցների, նրանց բազաների եւ պատրաստման կենտրոնների ոչնչացման նպատակով: Զորավարժությունների ընթացքում կփորձարկվի նաեւ ՌԴ քաղաքացիների, կարեւոր տրանսպորտային ու էներգետիկ հաղորդակցությունների, ռազմավարական օբյեկտների անվտանգության, ինչպես նաեւ Հարավ-Արեւմտյան տարածաշրջանում ՌԴ-ի տնտեսական շահերի պաշտպանության ապահովման ռազմական բնույթի հնարավոր համարժեք միջոցների լայն շրջանակ: Զորավարժությունների ժամանակ զորքերը կգործեն, հաշվի առնելով Վրաստանին խաղաղության պարտադրության գործողության փորձը հաշվի առնելով, հաղորդում է ՌԲԿ-ն: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | Հունիսի 17-ին ԱԺ-ն արտահերթ կգումարի՝ կառավարության հրաժարականի օրակարգով Կոնջորյանը հայտարարել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմնակիցները գիշերել են ԱԺ մոտ․ Երևանի որոշ փողոցներում անհնազանդության ակցիաներ են Բաղրամյան պողոտայում տասնյակ վրաններ են տեղադրված Ուկրաինայի վերականգնման համաժողովին ՀՀ-ն կմասնակցի ԱԳ փոխնախարարի մակարդակով Համաժողովը կազմակերպել են Գերմանիան և Ուկրաինան: «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել |