Էրդողանն արձագանքել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Իսրայելի որոշմանը![]() 1 հուլիսի 2026 - 10:21 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արձագանքել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Իսրայելի որոշմանը` «զրպարտություն» անվանելով իր երկրի հասցեին մեղադրանքները: Նա հայտարարել է, որ Գազայի հատվածի խաղաղ բնակչության դեմ իրականացված հանցագործությունների համար պատասխանատու անձինք «փորձում են իրենց գործողությունները քողարկել զրպարտություններով, այդ թվում՝ Թուրքիայի հասցեին հնչեցված մեղադրանքների միջոցով», հայտնում է Factor.am-ը: Այս մասին Էրդողանը հայտարարել է Թուրքիայի կառավարության նիստից հետո ունեցած հեռուստաուղերձում։ «Մենք կտրականապես մերժում ենք մեր երկրի հասցեին հնչող զրպարտությունները հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերը ներկված են Գազայի 75 հազար անմեղ բնակիչների, առաջին հերթին՝ երեխաների և կանանց արյամբ»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը։ Նա ասել է, որ Թուրքիայի պատմության մեջ եղել են դեպքեր, երբ երկիրը ապաստան է տրամադրել նացիստական հալածանքներից փախչող մարդկանց։ Էրդողանի խոսքով՝ այսօր Թուրքիային զրպարտողները, որոնք փորձել են թաքցնել Գազայում իրականացվող իրենց հանցագործությունները, այդ իրողությունը շատ լավ գիտեն։ Իսրայելի կառավարությունը հունիսի 28-ին քվեարկությամբ պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը՝ հավանություն տալով արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարի՝ անցած շաբաթվա վերջին ներկայացրած համապատասխան որոշման նախագծին։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |