ՀԷՑ-ը հերքել է ընտրատեղամասերում զանգվածային հոսանքազրկումների մասին լուրերը

ՀԷՑ-ը հերքել է ընտրատեղամասերում զանգվածային հոսանքազրկումների մասին լուրերը

PanARMENIAN.Net - «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունը հերքել է մի շարք լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները, որոնց համաձայն՝ խորհրդարանական ընտրությունների քվեարկության օրը մի շարք ընտրատեղամասերում իբր տեղի են ունեցել մասսայական հոսանքազրկումներ։

«Մասնավորապես՝ 13/7, 13/6, 14/4, 13/37, 13/44, 18/14, 15/53, 15/54, 12/49, 14/44 ընտրատեղամասերում իբր տեղի ունեցած մասսայական հոսանքազրկումների առկայության վերաբերյալ, որոնք չեն համապատասխանում իրականությանը և հանդիսանում են զրպարտություն՝ արատավորելով ընկերության գործարար համբավը: Ընկերության կողմից վերոնշյալ լրատվական կազմակերպություններին սահմանված կարգով ուղարկվել է հրապարակված տեղեկատվության հերքման պահանջ: Պահանջը չկատարելու կամ այն անպատասխան թողնելու դեպքում ընկերությունն իր իրավունքների պաշտպանությունը կիրականացնի դատական կարգով»,-ասվում է հայտարարության մեջ:

ՀԷՑ ՓԲԸ-ն նաև կոչ է արել լրատվամիջոցների ներկայացուցիչներին զերծ մնալ ընկերությանն առնչվող չստուգված և իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների տարածումից, ինչպես նաև պահպանել անաչառ լրագրողական էթիկայի և մասնագիտական պատասխանատվության սկզբունքները։

Հունիսի 14-ին հրապարակվել են հունիսի 7-ի խորհրդարանականընտրությունների վերջնական արդյունքները։ «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է 726,819 կամ 49.7456 տոկոս, «Ուժեղ Հայաստանը»՝ 340,006 քվե կամ 23.2710 տոկոս, «Հայաստան» դաշինքը՝ 144,983 կամ 9.9231 տոկոս: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի հաղթահարել 4% անցողիկ շեմը և չի անցնում ԱԺ՝ հավաքելով 58,287 քվե կամ 3.9893%:

ՔՊ-ն կունենա 64 մանդատ (3 մանդատը կտրվի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին), «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը` 29 մանդատ (1 մանդատ կունենա ասորի ներկայացուցիչը), իսկ «Հայաստան» դաշինքը` 12 մանդատ։

 Ուշագրավ
---