Աբրահամյան․ 25-օրյա վարժական հավաքները կարելի է կրճատել, բայց իշխանությունը չի գնում այդ քայլին![]() 1 հուլիսի 2026 - 12:37 AMT PanARMENIAN.Net - 25-օրյա վարժական հավաքները կարելի է կրճատել, բայց իշխանությունը չի գնում այդ քայլին, հայտարարել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում: Ըստ նրա՝ իշխանությունը դա «դիտարկում է որպես պատիժ»: «25-օրյա վարժական հավաքների ժամկետը հնարավոր է 4-5 օրով կրճատել, սակայն իշխանությունը դա դիտարկում է որպես պատիժ և դեռևս չի գնում այդ քայլին։ Ճիշտ պլանավորման և աշխատանքի արդյունավետ բաշխման պայմաններում հնարավոր է նախատեսված ծրագրերն իրականացնել 20-21 օրում՝ ներառյալ մարտական հերթապահությունը։ Ե՛վ մարդկանց ժամանակն են անիմաստ խլում, և՛ պետության ռեսուրսներն են վատնում։ Իրենց համար առաջնահերթն այն է, որ բանակի հրամանատարությունը նոր համազգեստ ունի, իսկ քաղաքական հրահանգներն օպերատիվ իրականացնում են»,- գրել է Աբրահամյանը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |